Մեքսիկայի իշխանությունները նարկոբարոն Գաճաճին ԱՄՆ-ի հետ սահմանակից բանտ են տեղափոխել
ՄիջազգայինՄեքսիկայի իշխանությունները մայիսի 7-ի գիշերն անսպասելիորեն Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Հոակին Գուսման Լոերային Մեխիկոյի նահանգի «Ալտիպլանո» հատուկ ռեժիմի բանտից տեղափոխել են ԱՄՆ-ի հետ սահմանակից կալանավայր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reforma կայքը:
Բանտում ուժեղացված պահպանության ռեժիմ է սահմանվել: Դիտորդների կարծիքով, սա կարող է նշանակել, որ Գուսման Լոերային պատրաստվում են արտահանձնել հարեւան երկրին:
Հունվարի սկզբին իրավապահները ձերբակալեցին «Սինալոա» հզոր նարկոկարտելի առաջնորդ Գուսման Լոերային: Առաջին անգամ նա ձերբակալվեց 1993 թվականին եւ հանձնվեց Մեքսիկայի իշխանություններին: 2001-ին Լոերան փախավ բանտից, երբ հայտնի դարձավ նրան ԱՄՆ-ին արտահանձնելու մտադրության մասին: 13 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո, 2014 թվականի փետրվարին նրան կրկին ձերբակալվեց: 2015-ի հուլիսին Գաճաճը կրկին փախուստի դիմեց եւ բռնվեց շուրջ կես տարի անց: