Իրանն ավելացնում է Իտալիա մատակարարվող նավթի ծավալները
ՄիջազգայինԻրանը պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է մեծացնել Saras իտալական նավթավերամշակման գործարան մատակարարվող նավթի ծավալները:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին շաբաթ Թեհրանում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռուքն ադ-Դին Ջավադին:
«Իտալական և իրանական ընկերությունները պայմանագիր են կնքել, որը ենթադրում է իրանական նավթի ամենօրյա մատակարարումների ծավալի ավելացում` մինչև 65 000 բարել»,- ասել է իրանցի փոխնախարարը:
Ջավադին ընդգծել է, որ իտալական գործարան օրական 30-35 000 բարել նավթ է մատակարարվում Իրանից:
Ջավադիի խոսքով` Իրանը բանակցում է Eni իտալական էներգետիկ հսկայի հետ հում նավթի մատակարարման շուրջ գործարք կնքելու համար: