Ավստրալիայի վարչապետը ցրել է խորհրդարանը
ՄիջազգայինԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլը հայտարարել է երկրի խորհրդարանի 2 պալատների ցրման մասին, գրում է gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ պաշտոնյան հավելել է, որ նոր խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հուլիսի 2-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ խորհրդարանի ցրման պատճառները դեռևս չեն հրապարակվել, սակայն վարչապետն ավելի վաղ հայտարարել էր նման քայլի դիմելու պատրաստակամության մասին: