Աֆղանստանում 15 բնակավայր են ազատագրել թալիբներից
ՄիջազգայինԱֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Թահար նահանգում Տաջիկստանի հետ սահմանային 15 բնակավայր է ազատագրվել «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններից:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Գործողությունները հաջող են ընթանում և կշարունակվեն մինչև տարածքի ամբողջական ազատագրումը գրոհայիններից», - ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով` ազատագրման գործողություններն սկսվել են շաբաթ վաղ առավոտյան: Համատեղ գործողությունները միասին անցկացրել են ազգային բանակի և ոստիկանության ստորաբաժանումները: