Մերձմոսկվայում ձերբակալված տղամարդը խոստովանել է 5 բայքերի սպանությունը
ՄիջազգայինՄերձմոսկվայում 5 բայքերի սպանության կասկածանքով ձերբակալված տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական գործ է հարուցվել Մերձմոսկվայում 5 բայքերի սպանության փաստի առիթով: Սպանության կասկածանքով որոնում էին Չելոխովո գյուղի 27-ամյա բնակչի:
«Քննիչները նրան հարցաքննել են որպես կասկածյալի: Հարցաքննության ժամանակ նա խոստովանական ցուցմունք է տվել եւ հաղորդել դեպքի բոլոր հանգամանքների մասին»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: