Լեհաստանի ընդդիմությունը կարող է 2019 թվականի ընտրություններում միավորվել
ՄիջազգայինԼեհաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Քաղաքացիական հարթակի» ղեկավար Գժեգոժ Սխետինան չի բացառել, որ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը կարող է ընդհանուր ցուցակում միավորվել:
«Չեմ բացառում ընդդիմության ընդհանուր ցուցակի կազմումը՝ չնայած մեզ բաժանող տարբերություններին: «Իրավունք ու արդարություն» կուսակցության ցանկը կարելի է հաղթահարել միայն ընդդիմության համատեղ գործելու դեպքում»,- TVN հեռուստաալիքի եթերում հայտարարել է նա:
Նա նաեւ խոսել է «ընդդիմադիր կուսակցությունների համատեղ ընտրական հանձնաժողովի» ստեղծման հնարավորության մասին՝ հավելելով, սակայն, որ դա «երկարատեւ գործընթաց» է:
«Քաղաքացիական հարթակը», որի հիմնադիրներից է Լեհաստանի նախկինն վարչապետ Դոնալդ Տուսկը, իշխանության գլուխ էր 2007 թվականից: 2015-ի մայիսի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ «Իրավունք եւ արդարություն» (PiS) կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, օգոստոսին էլ Սեյմի ընտրություններում PiS-ն ավելի քան 37% ձայն ստացավ, ինչը հնարավորություն տվեց միակուսակցական կառավարություն ձեւավորել, իսկ «Քաղաքացիական հարթակն» ընդդիմություն դարձավ: