Թուրքիայում հայտարարել են Հալեպի մոտակայքում ԻՊ-ի 55 ահաբեկիչ ոչնչացնելու մասին
ՄիջազգայինԿիրակի օրը Թուրքիայի ռազմական հրամանատարությունում հայտարարել են, որ Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող հատվածում ոչնչացրել են 55 ահաբեկիչ «Իսլամական պետություն» խմբավորումից, հայտնում է Интерфакс-ը:
Եվրոպական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական կողմի վարկածով՝ ահաբեկիչները մահացել են շաբաթ օրը Թուրքիայի տարածքից իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով:
Զինվորականները նշել են, որ իրենց նաև հաջողվել է ոչնչացնել գրոհայինների կողմից օգտագործվող երեք տրանսպորտային միջոց, ինչպես նաև` երեք հրթիռային կայան: