Նեթանյահուն հանդիմանել է Իսրայելի գեներալներից մեկին՝ Հոլոքոստի վերաբերյալ նրա ելույթի պատճառով
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիմանել է Իսրայելի ռազմական շտաբի ղեկավարի տեղակալին այն խոսքերի համար, թե Իսրայելի հասարակությունը նացիստական վարքագծի նշաններ է ցույց տալիս, գրում է Reuters-ը:
Իր ելույթում գեներալ մայրո Յաիր Գոլանը հիշել է հրեա ժողովրդի պատմության մութ էջերը և նշել, որ Եվրոպայում տեղի ունեցած գործընթացների նշանները կարելի է տեսնել «այսօր մեր մեջ՝ 2016 թվականին»: Իր ելույթում նա անդրադարձել է զինվորին, ով մարտ ամսին կրակել և սպանել է գետնին ընկած վիրավոր պաղեստինցուն Հեբրոնում:
«Շտաբի ղեկավարի տեղակալի խոսքերից հնչած համեմատությունը՝ 80 տարի առաջ նացիստական Գերմանիային բնորոշող գործընթացների հետ, զարհուրելի է»,- ասել է Իսրայելի վարչապետը: