Զինյալները Կահիրեում 8 ոստիկանի են սպանել
ՄիջազգայինԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինյալները 8 ոստիկանի են սպանել՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, տեղեկացնում է reuters.com-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ` տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Զինյալները կրել են դիմակներ և ավտոմատներից կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ: