Աֆղանստանում մահապատժի են ենթարկվել «Թալիբան»-ի 6 անդամներ
ՄիջազգայինԱֆղանստանի կառավարությունը մահապատժի է ենթարկել «Թալիբան» շարժման 6 անդամների, տեղեկացնում է theguardian.com-ը:
Մահապատիժը հետևել է երկրի նախագահ Աշրաֆ Գհանիի՝ «Թալիբանի» դեմ առավել կոշտ քաղաքականություն որդեգրելու հայտարարությանը:
Գհանիին հայտարարել է «Թալիբան»-ի դեմ քաղաքականությունը կոշտացնելու մասին այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 19-ին երկրի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած մեքենայի պայթյունից սպանվել էր 64 մարդ: