Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին
ՄիջազգայինԹուրքական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին։
Այս մասին, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է reuters.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ F-16 և F-4 2020 ռազմական օդանավերի ռմբակոծությունների հետևանքով ոչնչացվել են բունկերներ, զինամթերքի պահեստներ և կրակակետեր: