Ֆիլիպիններում սկսվել են նախագահական ընտրությունները
ՄիջազգայինՖիլիպիններում սկսվել են նախագահական ընտրությունները, հայտնում է Reuters-ը:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու: Նախկինում անցկացված հարցումների համաձայն՝ առաջատար է Ռոդրիգո Դուտերտեն, որը 22 տարի շարունակ եղել է Դավաոյի քաղաքապետը:
Ֆիլիպինների 100 մլն բնակչությունից քվեարկությանը մասնակցելու է կեսը: Ընտրությունների արդյունքում կորոշվի նաեւ, թե ով է զբաղեցնելու փոխնախագահի պաշտոնը, 300 օրենսդիրների ու 118 տեղական պաշտոնյաների անունները:
Նշենք, որ Ֆիլիպինների գործող նախագահը Բենիգնո Ակինոն է: