ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Ամերիկյան զինվորականները Եվրոպայում կլինեն ռոտացիոն կարգով
ՄիջազգայինԱմերիկյան զինվորականները ռոտացիոն կարգով մշտապես Եվրոպայում կլինեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի Պայմանագրի հինգերորդ հոդվածին, որի համաձայն՝ դաշնակից երկրներն օգնության են հասնում ագրեսիայի զոհ դարձած պետությանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մի շարք այցեր է կատարում Եվրոպայի երկրներ՝ նպատակ ունենալով Վարշավայում, Սոֆիայում, Բուխարեստում եւ Փարիզում գործընկերների հետ քննարկել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտությունը: