Կալիֆոռնիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել շենքի տանիքին
ՄիջազգայինԹեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 8-ին արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Պոմոնա քաղաքի գրասենյակային շենքերից մեկի տանիքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ABC հեռուստաընկերությանը, տուժել է օդանավում գտնվող երկու մարդ:
Տուժածներից մեկը հոսպիտալացվել է, երկրորդին օգնություն է ցույց տրվել տեղում: Տեղի իշխանությունները նախ տեղեկատվություն էին տարածել ինքնաթիռի կործանման մասին, բայց ավելի ուշ ճշտել էին, որ օդանավը վայրէջք է կատարել տանիքին: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը