Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կառնա Մարի Յովանովիչը
ՄիջազգայինՈւկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կառնա Մարի Յովանովիչը: Այս մասին գրում է «Դնի» ուկրաինական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականը հիշեցնում է, որ Յովանովիչը 2012-ից Եվրոպական հարցերի գրասենյակում զբաղեցնում էր պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա եղել է պետքարտուղարի օգնականը եւ զբաղվում էր Սկանդինավիայի, Բալթյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ երկկողմ հարաբերություններով:
2001-2004թթ. նա զբաղեցրել է Կիեւում փոխդեսպանի պաշտոնը: Նա ժամանակավորապես եղել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նախքան 2003-ին Ջոն Հերբսթը կժամաներ Ուկրաինա:
Բացի այդ, նա 2008-2011թթ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, իսկ նախքան այդ՝ 2005-2008թթ. Ղրղզստանում ԱՄՆ դեսպանը: Նա աշխատել է նաեւ Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ Սոմալիում ԱՄՆ դեսպանատներում: