Կիմ Չեն Ինն ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավար
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ համագումարի պատվիրակությունները հոտնկայս ծափահարություններով ողջունել են այդ որոշումը: Հետագայում հայտարարվել է կուսակցության ղեկավար մարմինների կազմը:
Կուսակցության համագումը չորս օր է տեւել, մայիսի 6-ից սկսած: Դրան թույլատրվել է ներկա լինել միջոցառման համար Փհենյան ժամանած 180 օտարերկրացի լրագրողից 30-ին: