ՌԴ Սվերդլովսկի մարզի հրդեհ է բռնկվել. կա 9 զոհ, այդ թվում՝ 5 երեխա
ՄիջազգայինՌուսաստանի Սվերդլովսկի մարզի Սուխոյ Լոգ քաղաքում մասնավոր տուն է հրդեհվել: Ինչպես տեղեկացնում է РБК-ն` այրված տանը 9 մարդու դի են հայտնաբերել:
Առկա տվյալների համաձայն` զոհվածների թվում 2008-2013 թվականներին ծնված 5 երեխա կա: Քննչական գերատեսչության նախնական տեղեկության համաձայն` հրդեհը բռնկվել է բաղնիքում կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհերի մասին: Գործով քննություն է սկսվել: