Քուվեյթում վերսկսվել են Եմենի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները
ՄիջազգայինԵմենի կառավարության եւ հուսի ապստամբների պատվիրակությունները մայիսի 9-ին Քուվեյթում վերսկսել են Եմենի հակամարտության շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ավելի վաղ հուսիներն ու նրանց դաշնակիցները հրաժարվել էին մասնակցել բանակցությունների շրջանակում կազմակերպված հերթական հանդիպմանը՝ այդ կերպ բողոք հայտնելով արաբական կոալիցիայի ռմբակոծությունների դեմ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՄԱԿ-ի հովանո ներքո բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է ապրիլի 20-ին:
Եմենում ավելի քան մեկ տարի շիաների «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչ հուսի ապստամբները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին սատարող բանակի մի հատվածը պայքարում են նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի զորքերը: Վերջիններին ցամաքից եւ օդից աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերը: