Մեքսիկական դատարանը թույլատրել է ԱՄՆ արտահանձնել հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանին
ՄիջազգայինՄեքսիկական դատարանի կայացրած որոշման համաձայն` հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանը, ով առավել հայտնի է «Թզուկ» (El Chapo) մականունով, կարող է արտահանձնվել ԱՄՆ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ այս որոշումը դատարանը կայացրել է` ի պատասխան ԱՄՆ արդարադատության նախարարության` արտահանձնման մասին դիմումին:
Մեջբերելով իր աղբյուրին` գործակալությունը նշում է, որ երկրի ղեկավարությունը չի շտապում քայլեր ձեռնարկել նարկոբարոնի արտահանձնման համար:
Ինչպես հաղորդվել էր օրեր առաջ` Գուսմանին տեղափոխել են ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Սիուդադ Խուարես մեքսիկական քաղաքի բանտը:
Հունվարի 9-ին հայտնի էր դարձել նարկոբարոնին ԱՄՆ արտահանձնելու Մեքսիկայի իշխանությունների մտադրության մասին: