Բրազիլիայի նախագահի ինփիչմենթի հարցով գործընթացը դադարեցվել է
ՄիջազգայինԲրազիլիայում դադարեցրել են նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հարցով գործընթացը: Ըստ Reuters-ի, որոշումը կայացրել է խորհրդարանի Ստորին պալատի գործող խոսնակ Վալդիր Մարանյաուն:
Նա նշել է, որ նման որոշում կայացնելու պատճառը գործընթացը սկսելու ընթացակարգի խախտումն է:
Gazeta-ի փոխանցմամբ, ավելի վաղ Բրազիլիայի գլխավոր դատախազը հայտարարել էր Գերագույն դատարան դիմելու մտադրության մասին՝ նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ իմփիչմենթի գործընթացը չեղարկելու համար՝ կապված պատգամավորների պալատի խոսնակ Էդուարդ Կունյայի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետ: