Սլովակիայի մաքսային ծառայության աշխատակիցները կրակ են բացել ներգաղթյալներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
ՄիջազգայինՍլովակիայի մաքսային ծառայության աշխատակիցները կրակել են Հունգարիայից Սլովակիա ներգաղթյալներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, գրում է reuters.com-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ` կրակոցի արդյունքում սիրիացի մի կին վիրավորվել է:
Եվրոպայում ոստիկանները ներգաղթյալների շարժը սահմանից սահման կանխելու համար երբեմն օգտագործել են ջրցաններ և արցունքաբեր գազ: Սա Շենգենյան գոտում առաջին դեպքն է, երբ ներգաղթյալի վրա կրակում են: