Սիրիական օդուժը ոչնչացրել է տասնյակ ահաբեկիչների
ՄիջազգայինՍիրիական բանակի օդուժը երկրի որոշ շրջաններում ավիահարվածներ իրականացնելով՝ ոչնչացրել է տասնյակ ահաբեկիչների, այս մասին տեղեկացնում է sana.sy-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Համա և Հոմս նահանգներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ավիահարվածների հետևանքով ահաբեկիչները կրել են մարդկային և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: