Պանաման փակում է սահմանները Կոլումբիայի հետ միգրանտների հոսքի պատճառով
ՄիջազգայինՊանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան մայիսի 10-ին հայտնել է, որ ժամանակավորապես փակում է իր երկրի սահմանները հարեւան Կոլումբիայի հետ ապօրինի միգրանտների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա բարդ որոշում է, սակայն մենք չենք կարող անընդհատ այդ շարժման մասնիկը լինել, մենք նրանց արժանի վերաբերմունք ենք ցույց տալիս, բայց անհրաժեշտ է փակել սահմանը այդ ապօրինի հոսքի դեմ»,- մեջբերում է La Estrella de Oro կայքը Վարելայի խոսքը։
Պանամայի նախագահը հայտարարել է «Վահան» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է պաշտպանել ազգային սահմանները եւ պայքարել թմրանյութերի վաճառքի դեմ։
Հունվար-մարտ ժամանակահատվածում Պանամայի տարածքում մեծ թվով կուբացի փախստականներ էին հայտնվել այն բանից հետո, երբ Կոստա ՌԻկան եւ Նիկարագուան փակել էին նրանց համար իրենց սահմանները։