Իտալիայում ձերբակալված աֆղանցիները ահաբեկչություն Էին նախապատրաստում Հռոմում եւ Լոնդոնում
ՄիջազգայինԻտալիայի ոստիկանությունը երկրի հարավում ձերբակալել Է Աֆղանստանից սերված երկու անձանց, որոնք կասկածվում են Հռոմում եւ Լոնդոնում հարձակումներ պլանավորելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկու ձերբակալվածներն Էլ՝ 23-ամյա Հաքիմ Նասրին եւ 29-ամյա Գուլիստան Ահմադզայը, ապրում են Բարի քաղաքում. նրանցից մեկն ապրում Էր փախստականների տեղավորման կենտրոնում:
Այդ մարդկանց կասկածում են «Իսլամական պետությունե ծայրահեղական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Ձերբակալվածների շարժական հեռախոսների հիշողության մեջ հայտնաբերվել են Բարիի, ինչպես նաեւ Հռոմի եւ Լոնդոնի տարբեր շրջանների հյուրանոցների, առեւտրական կենտրոնների լուսանկարներ:
Իշխանությունները կարծում են, որ լուսանկարներն այդ քաղաքներում հարձակումներ նախապատրաստելու վկայությունն են: Ոստիկանությունը հայտնում Է, որ հետաքննությունը շարունակվում Է, սպասվում են նոր ձերբակալություններ:
Ինչպես հաղորդում Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրների, իշխանությունները հինգ մարդու ձերբակալման օրդեր են տվել՝ չորս աֆղանցիների եւ մեկ պաղեստինցու: Նրանցից երեքը դեռեւս գտնվում են ազատության մեջ: