Մարիա Գայդարը հայտնել է Սաակաշվիլիի տեղակալի պաշտոնը լքելու մասին
ՄիջազգայինՕդեսայի մարզային պետական վարչակազմի նախագահի սոցիալական հարցերով տեղակալի պարտականությունը կատարող Մարիա Գայդարը հայտնել է, որ պաշտոնից հրաժարման հայտարարություն է գրել, հայտնում է Օդեսայում հրապարակվող «Թայմերը»: «Օդեսայի ինքնապաշտպանության» եւ տեղի «Ավտոմայդանի» ակտիվիստները պահանջել են, որ նա հրաժարական տա եւ լքի Ուկրաինան, գրում է պարբերականը` հրապարակելով լուսանկարներ, որոնցում Գայդարը շփվում է մարդկանց հետ:
«Ես հեռանում եմ տեղակալի պաշտոնից, բոլոր գործերը կվարի Սոլոմիան (մարզային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի տեղակալ Սոլոմիա Բոբրովսկայան): Մենք ուզում ենք տարանջատել առողջապահության եւ սոցիալական քաղաքականության դեպարտամենտները: Մենք կշարունակենք բաց մրցույթները, ես ազնվորեն եմ աշխատել այստեղ», — նրա հայտարարությունն է մեջբերում «Թայմերը»:
Պարբերականը նշում է, որ Գայդարը չի պատրաստվում լքել Ուկրաինան եւ մտադիր է աշխատել որպես նահանգապետ Սաակաշվիլիի խորհրդական:
Ակտիվիստները խիստ պահանջներ են ներկայացրել Գայդարին: «Հանեք կոկոշնիկը, ծնկի եկեք եւ ներողություն խնդրեք, — ակտիվիստ Նատալիա Պրանժային է մեջբերում «Թայմերը»: Ցերեկը ժամը չորսին` աշխատանքային ժամին, դուք եղել եք «Միմինո» ռեստորանում: Ես դեմ եմ ձեզ նմաններին եւ դուրս կգամ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի դուք հեռանաք: Դուք խայտառակում եք Սաակաշվիլիին, դուք խայտառակում եք նրա թիմը»: