Բարաք Օբաման պատմական այց կկատարի Հիրոսիմա. Սպիտակ տուն
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմական այց կկատարի Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, որը 1945 թվականի օգոստոսին ավերվել Է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Նախագահը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ պատմական այց կկատարի Հիրոսիմա՝ ընդգծելու իր հավատարմությունը խաղաղության ու անվտանգության հաստատմանը միջուկային զենքից ազատ աշխարհում»,-ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ը Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբեր Է նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին եւ 9-ին, զոհվել Է մինչեւ 250 հազար մարդ:
Օբամայի այցը, ինչպես սպասվում Է, կարող են քննադատել նրա քաղաքական հակառակորդները, որոնք միշտ դժգոհ են, երբ Ամերիկան «ներողություն Է խնդրում» պատերազմի զոհերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: