Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 187 հազար միգրանտներ ու փախստականներ
ՄիջազգայինԸնթացիկ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ են ժամանել ավելի քան 187 հազար միգրանտներ ու փախստականներ: Ինչպես մայիսի 10-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), ավելի քան 1,3 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:
«ՄՄԿ-ի գնահատումներով՝ 2016 թվականին ծովով Եվրոպա Է ժամանել 187 հազար 631 մարդ, 1357 հոգի զոհվել կամ անհետ կորել Է»,-Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Հունաստանում ափ Է իջել 155 հազար 399 մարդ, Իտալիայում՝ 31 հազար 141, Իսպանիայում՝ 1063, Կիպրոսում՝ 28 ներգաղթյալ:
Միլմանի խոսքով՝ «վերջին հինգ օրվա ընթացքում գրանցվել Է շուրջ 2,8 հազար մարդու ժամանում, որոնք գրեթե բոլորն Էլ ուղեւորվել են Իտալիա»: Մայիսի 6-ից ի վեր Հունաստան 100-ից պակաս մարդ Է ժամանել: Ապրիլի սկզբից Թուրքիայից Հունաստան ժամանածների թիվը 4 հազարից պակաս Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: