Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման համար Իրանը մեղադրել է ռուսական ընկերությանը
ՄիջազգայինԹեհրանի դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ ավիավթարի համար մեղավոր է ռուսական նախագծող ընկերությունը և չվերթը սպասարկող անձնակազմը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Caspian Airlines ավիաընկերության պատկանող Տու-154 ինքնաթիռը կործանվել է հուլիսի 16-ին 2009 թվականին իրանական Կազվին քաղաքի մոտակայքում, Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվող բոլորը ուղևորները, այդ թվում նաև անձնակազմի 15 անդամները զոհվել են: Ինքնաթիռը իրականացնում էր չվերթը: ,- IRINN հեռուստաալիքին հայտնել է Շահրիարին: Նա նշել է, որ նորաստեղծ հանձնաժողովը կզբաղվի ինքնաթիռի ձեռքբերման և շահագործման ժամանակ ավիաընկերության նախկին ղեկավարության անփութության գործի հետաքննությամբ: