«Արմատական կուսակցության» պատգամավորները արգելափակել են Ռադայի ամբիոնը
Միջազգային«Արմատական կուսակցության» խորհրդարանական խմբակցությունն արգելափակել է Ուկրաինայի Ռադայի ամբիոնը մինչեւ որ հատուկ հանձնաժողով ստեղծվի օֆշորներին ուկրաինացի քաղաքական գործիչների մասնակցությունը հետաքննելու համար, ամբիոնից հայտնել է խմբակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն:
«Մենք արգելափակում ենք խորհրդարանի աշխատանքն այնքան ժամանակ, մինչեւ որ իրականացվեն մեր պահանջները», — հայտնել է Լյաշկոն: Չնայած դրան, Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբինը շարունակում է խորհրդարանի նիստը, պատգամավորները սկսել են օրակարգի քննարկումը: Պատգամավորներն իրենց տեղերից են ելույթ ունենում:
Ավելի վաղ գերմանական Sueddeutsche Zeitung-ը հրապարակել էր պանամական իրավաբանական Mossack Fonseca ֆիրմայի փաստաթղթերը, որոնք վկայում են մի շարք համաշխարհային առաջնորդների եւ նրանց մերձավորների մասնակցության մասին օֆշորային սխեմաներին: Թերթի հրապարակած նյութերում մասնավորապես հիշատակվում է նաեւ Պորոշենկոն: