Թուրքիայում պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՔիչ առաջ ուժգին պայթյուն է տեղի ունեցել Դիարբեքիրի կենտրոնական մասերից մեկում:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախնական տեղեկություններով` պայթեցվել է ոստիկանական մեքենա:
Մեծ թվով վիրավորներ կան: Թուրքական մամուլի համաձայն` պայթյունն իրականացվել է թուրքական ցամաքային ուժերի 7-րդ կորպուսի հրամանատարության շենքից ոչ մեծ հեռավորության վրա: