ԱՄՆ-ն դեմ է Իրանին С-300-ներ վաճառելուն
ՄիջազգայինԱՄՆ-ն նախկինի պես դեմ է Իրանին ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) վաճառելուն, սակայն դա Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի կամ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի խախտում չի համարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումների հարցում առաջընթացի մասին: Նախկինում մենք ուղղակիորեն դեմ ենք արտահայտվել C-300-ների ցանկացած վաճառքին: Պետքարտուղար Ջոն Քերրին պարբերաբար այդ հարցը բարձրացրեել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկումներում: Մենք դեմ ենք եղել այդպիսի բարդ պաշտպանական սպառազինության վաճառքին»,- ասել է Թրյուդոն:
Ըստ ՏԱՍՍ-ի, Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանն այսօր հայտարարել է, որ Իրան հասցված ռուսական C-300-ները ներառվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ բազայի սպառազինությունում: