ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. ՀՀ վարչապետ
ՄիջազգայինՌուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը:
«Մենք՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, տարբեր հարթակներից հայտնել ենք մեր ցանկությունը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, Վոլինկինը մայիսի 9-ին նշել էր. «Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»։