Փարիզի օդանավակայանում Air France-ի երկու ինքնաթիռներ են բախվել
ՄիջազգայինՄայիսի 11-ի առավոտյան Փարիզի Ռուասի Շառլ դե Գոլ օդանավակայանում բախվել են Air Franceֆրանսիական ավիաընկերության երկու ինքնաթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Airlive.net ինտերնետ-պորտալը:
Boeing 777-300ER-ը, որը ժամանել Էր Դաքարից (Սենեգալ), կայանատեղիում գետնավարման ընթացքում դիպել Է A320-ին, որը պատրաստվում Էր թռչել Թունիս:
Պորտալում հրապարակված լուսանկարներում, որոնք արվել են իրադարձությունների վայրից, նկատվում Է Airbus-ի պոչաթեւի զգալի վնասվածքը:
Միջադեպի հետեւանքով տուժածների մասին չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Air France A320 F-GKXJ hit by 777 F-GZNT today at CDG @flightradar24 @AirFranceFR @airlivenet @eurocontrol pic.twitter.com/3lAMXeMW5m
— O-D'J'ice (@JeanCesarCaron) 11 мая 2016 г.