Թուրք սահմանապահները կրակում են գաղթականների վրա. HRW
ՄիջազգայինԹուրք սահմանապահները կրակում ու բռնություն են գործադրում Սիրիայից Թուրքիայի մտնել ցանկացող գաղթականների դեմ։ Նման հայտարարություն է արել մարդու իրավունքների միջազգային Human Rights Watch կազմակերպությունը։
Ստամբուլում HRW-ի արած հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիայից Թուրքիա անցնել ցանկացող գաղթականները վրա թուրք սահմանապահ զինվորները կրակ են բացում՝ սպանելով կամ վիրավորելով բազմաթիվ անձանց։ «Շատ դեպքերում ձերբակալված գաղթականների հանդեպ բռնություն է կիրառվում։ Թուրքական իշխանությունները պետք է հրաժարվեն գաղթականներին սահմանից հետ ուղարկելուց եւ պետք է հետաքննություն սկսեն բռնություններ կիրառելու դեպքերի հետ կապված»,-ասվել է HRW-ի հայտարարության մեջ։