Իրաքում գրոհայինները տասնյակ մարդկանց ողջ-ողջ թաղել են դասալքության համար
ՄիջազգայինԱհաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները իրենց տասնյակ ընկերների են թաղել դասալքության համար, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով AhlulBayt-ին:
Ընդհանուր առմամբ 35 իսլամիստ է գլխատվել, որոնք փախել են Բաշիր գյուղի մոտ գտնվող դիրքերից, որտեղ ԻՊ-ի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում գրոհող իրաքյան բանակի դեմ: Դասալիքներին ողջ-ողջ թաղել են Կայարա քաղաքի ծայրամասում, Մոսուլից ոչ հեռու:
ARA News գործակալության տվյալներով, գլխատվածների թիվը կազմել է 45 մարդ: Նրանց մեղադրել են փեշմերգայի ջոկատների` իրաքցի քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ պայքարից հրաժարվելու համար: Զանգվածային դասալքության հետեւանքով իսլամիստների ուժերը լքել են Բաշիրը: