ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ճիշտ ռազմավարություն գոյություն չունի. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դժգոհություն է հայտնել, որ գոյություն չունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ճիշտ ռազմավարություն:
«Մենք այսօր մտնում ենք ԴԱԻՇ-ի դեմ կազմավորված կոալիցիայի մեջ, որի կազմում կա ընդհանուր առմամբ 65 երկիր: Դրանք աշխարհի ամենաազդեցիկ երկրներն են, մեծ մասը՝ ՆԱՏՕ-ի անդամներ: Սակայն ԴԱԻՇ-ին ոչնչացնելու ճիշտ ռազմավարություն գոյություն չունի: Կան որոշակի մասնատված ռազմավարություններ: Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կշտկվի:
Ներգաղթը չի դադարում: Մենք 3 միլիոն փախստական ենք ընդունել Սիրիայից ու Իրաքից: Մինչ այժմ նրանց վրա ծախսել ենք 10 միլիարդ դոլար: Մենք դա բեռ չենք համարում: Ողջ աշխարհից մենք ստացել ենք ընդամենը 472 միլիոն դոլար»,- ասել է Չավուշօղլուն: