Տիբեթում ավելի քան 60 մարդ է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժից
ՄիջազգայինԱվելի քան 60 մարդ է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը մայիսի 11-ի առավոտյան տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում:
Ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությանը, վեց մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Չամդո օկրուգի հիվանդանոց:
Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին) Չամդո քաղաքային օկրուգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 7 կիլոմետր խորության վրա:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել են տներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նշվում Է, որ տարերային աղետի շրջան են ուղեւորվել չինացի փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: