Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Քեթրին Մանասյան. «Ես ու ամուսինս կատեգորիկ տարբեր ենք»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Քեթրին Մանասյանը որդու՝ Ջոյ Իսահակի ծննդից հետո պասիվ գործունեություն է ծավալում։ Այս փուլում նա վայելում է մայրության բերկրանքն ու որդու հետ ժամանակ անցկացնելու հաճույքը։ Պարբերաբար Քեթրինը ներկայանում է Կամերային թատրոնի ներկայացումներում։ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ էլ պատվոգիր է ստացել Մշակույթի նախարարության կողմից։ BlogNews-ը դերասանուհու հետ զրուցել է կյանքի այս փուլի մասին։

-Քեթրին, մայրանալուց հետո պասիվ գործունեություն եք ծավալում։ Ստեղծագործական ակտիվ կյանքի վերադառնալ դեռ չե՞ք պլանավորում։

- Ստեղծագործական  շատ մտքեր ունեմ, որոնք պետք է կյանքի կոչեմ, սակայն դեռ չեմ  հասցնում։ Ես շարունակում եմ մնալ Կամերային թատրոնի դերասանուհի, ուղղակի հիմա ավելի քիչ ներկայացումներում եմ զբաղված։ Շատերի մոտ տպավորություն է, որ չեմ խաղում, բայց այդպես չէ։ Հասկանալի պատճառներով զբաղվածությունս ավելի քիչ է, վերջին շրջանոում բեմադրված ներկայացումներում զբաղված չեմ եղել, սակայն հին ներկայացումներում, որոնցում զբաղված եմ եղել, շարունակում եմ խաղալ, նաև՝ շուտով նոր ներկայացում է լինելու, որում ևս խաղում եմ։

Հեռուստատեսային նախագծերում այս պահին զբաղվածություն չունեմ, սերիալներում աշխատել չեմ կարող ժամանակի առումով։ Այլ նոր նախագծեր հայկական հեռուստատեսությունում առանձնապես չեմ էլ տեսնում։

-Ձեր փոքրիկի խնամքով միայնա՞կ եք զբաղվում, թե՞ օգնող ունեք։

-Մայրս և քույրս օգնում են ինձ, սակայն նրանք էլ են աշխատում։ Հիմանականում ես եմ զբաղվում տղայիս խնամքով։ Նույնիսկ, երբ երեխաս իմ ամենավստահելի մարդկանց հետ է, պետք է իմ աչքի առաջ լինի։ Կարծում եմ՝ մայրը բոլորից լավ է հասկանում երեխայի թոթովանքները, ինչ է նա ուզում։ Երեխայի խնամքն իսկապես շատ բարդ է, ես էլ չափից ավելի եմ սևեռվում այդ ամենի վրա։ Կան ծնողներ, ովքեր ավելի թեթև են նայում ամեն ինչի, հեշտ են կազմակերպում առօրյան։ Երևի անփորձությունից է, ես նույնիսկ չգիտեի, որ կարելի է երեխային սովորեցնել, որ անընդհատ քեզ չփնտրի, քո բացակայությունից սթրեսի մեջ չընկնի։ Իմ տղան մորս ու քրոջս էլ է շատ սիրում, բայց ամեն վայրկյան ինձ է փնտրում։

Մի քիչ գերհոգնում եմ, բայց ոչինչ։ Երեխայի խնամքը շատ դժվար և պատասխանատու գործ է, ինքն էլ շատ ակտիվ երեխա է։ Հիմա էլ  հոր հետ իրեն ուզղարկել եմ դուրս, որպեսզի կարողանամ խոսել Ձեզ հետ, այլապես չէր թողնելու ոչ մի բառ խոսել։)

-Ամուսինդ օգնո՞ւմ է խնամքի հարցում։

-Դե... ո՞ր ամուսինն է այդպես օգնում։ Դա կնշանակեր, որ ամուսինս պարապ է։ Իրականում նա շատ զբաղված է։ Ընտանիքի ամբողջ հոգսն իր վրա է։ Ես տեսնում եմ, թե ամուսինս ինչքան դժվարություններ է միայնակ հաղթահարում։ Ամեն ինչ թողնելն ու 0-ից  սկսելը շատ բարդ է, առավել ևս, որ իր  երկրում բավականին կայուն, մեծ աշխատանքներ տարած, վաստակ ունեցած մարդ է եղել։  Նա Սիրիայից է եկել, մեն-մենակ նորից սկսել ամեն ինչ, օր օրրի զարմանում եմ իր ուժի վրա, իսկապես հիացմունքի է արժանի։

-Խի՞ստ մամա եք։

-Ինձ համար նույնիսկ տարօրինակ է երեխայի այս տարիքում խոսել խստության մասին։ Ես շատ «երես տվող» եմ։ Շատ չարաճճի է, մեկ-մեկ անտանելի բաներ է անում, մտածում ես՝ կարո՞ղ է նույնիսկ խփես երեխային, սակայն հասկանում ես, որ դա դաստիարակության մեթոդ չէ։ Երբ ջղայնանում եմ, սկսում է ծիծաղել։ Կարծում եմ՝ շատ հումորով տիպ է մեծանալու։ Շատ փոքր ժամանակվանից այնպիսի միմիկաներ ուներ, զարմանում էիր, բացի այդ, մեզ էր նմանակում։ Երբ ես կամ հայրը ջղայնացած աչքերը չռած իրեն ենք նայում, ինքն էլ իր աչքերն է կլորացնում ու այնպես է կչկչում, որ էլ չես դիմանում, գրկում ես ու պաչում։)

-Երեխայի ծնունդը շատ բան է փոխում զույգի հարաբերություններում։ Ձեր դեպքում ի՞նչ է փոխվել։

-Հա, բնականաբար, փոխվում են հարաբերությունները. սկզբում երկուսով իրար համար եք, հետո՝ երկուսով երեխայի համար։ Ուրախությունդ, ջերմությունդ կրկնապատկվում է, երբ հետևում ես երեխայիդ ամենօրյա զարգացմանը։

Իրար մի քիչ ավելի քիչ ժամանակ ենք տրամադրում, սակայն դա նորմալ է։ Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքում այնքան սպասված է, որ առանձին ժամանակ անցկացնելու մասին արդեն չես էլ  մտածում։

-Իսկ ամունությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր հարաբերություններում։ Ամեն դեպքում կենցաղ կիսելիս նորովի  ես բացահայտում կողակցիդ։

- Բնականաբար, կենցաղն իր հետ նոր բաներ է բացահայտում։ Ես իրեն սկսեցի ճանաչել, ինքը՝ ինձ։ Մինչ ամուսնությունը մենք 1 տարի էինք ծանոթ և ավելի ընկերական հարաբերություններ ունեինք, մեր սիրավեպը շատ հանկարծակի ծնվեց։

Շատերի համար Ջորջը բարդ մարդ էր թվում, որովհետև շփման առումով շատ ավելի հանգիստ  է, այնպիսի մարդ չէ, ով շրջապատի մեջ միանգամից աչքի է ընկնում։ Ես այդ առումով ավելի ակտիվ եմ, շփվող։

-Յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են կոնֆլիկտներ, դժվարություններ։ Ձեր դեպքում ի՞նչը կարող է կոնֆլիկտի առիթ դառնալ։

-Ջորջն էնպիսի մարդ է, ում հետ ոչ մի կերպ հնարավոր չէ վիճել։ Նա շատ հավասարակաշռված է, չի սիրում բարձրաձայն խոսել։ Եթե տղամարդը չի սիրում, որ կինը գոռում է, բնականաբար, դու էլ աշխատում ես չգոռգոռալ, որպեսզի չհիասթափվի։ Ես ավելի էմոցիոնալ եմ, կարող եմ շատ ակտիվ տանել զրույցը, արտահայտել իմ կարծիքը, ինքը հակառակը, կարող է յուրաքանչյուր բան պատմել շատ հանգիստ։

Ես հիմա եմ հասկանում, որ եթե ինչ-որ մարդու հետ վիճում ես, ուրեմն երկուսդ էլ սիրում եք տաքացնել վեճը, թեժացնել։ Այդ դեպքում արդեն երկուսդ էլ մեղավոր եք։ Երբ դիմացինդ քեզ ուղղորդում է, որ հանգիստ ձևով տանես զրույցը, դու էլ չես գնում վեճի։

Մենք մեր մշակույթներով,  ճաշակներով կատեգորիկ տարբեր ենք, բայց դա մեզ չի խանգարում, որովհետև ընտանիքի հիմքում նույն երաժշտությունը լսելը չէ։ Դա անկարևոր բան է, դուք պետք է ընտանիեկան հարցերի շուրջ համախոհներ լինեք։ Այդ հարցերում մենք միշտ գալիս ենք ընդհանուր հայտարարի, քանի որ կարևոր այդ հարցերում բավականին նման ենք։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան