Քադիրովի մասին Պուտինին բողոքած բնակչի ընտանիքին արտաքսել են Չեչնիայից
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Քադիրովից բողոքած Ռամազան Ջալալդինովի ընտանիքին արտաքսել են Չեչնիայից, գրում է «Նովայա գազետան»:
Պարբերականի տվյալներով, Ջալալդինովի կնոջն ու երեխաներին տարել են Դաղստանի Խասավյուրտ բնակավայր ու ասել. «Այլեւս ոտք չդնեք Չեչնիայում»:
Ավելի վաղ հայտնել էին, որ Չեչնիայում Շարոյյան շրջանի Կենխի գյուղում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, որն իր տեսաուղերձով Պուտինին բողոքել էր Ռամզան Քադիրովից:
Ջալալդինովի կինը պատմել է, որ մոտավորապես կեսգիշերին իրենց տուն են մտել դիմակավոր մարդիկ, հայտնել, որ եկել են «իրենց փրկելու»: Նրանց նստացրել են մեքենա, տարել կամուրջի մոտ ու թողել այնտեղ: