Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Լայանա. «Դուրս եկել է մամա լինելը, որոշել ենք 3 երեխա ունենալ։)»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Լայանայի հետ տարբեր հարցազրույցներ անելու առիթներ եմ ունեցել, սակայն դեռ երբեք նրա երջանկությունն այսքան չէր փոխանցվել ինձ։) Դուստրը՝ 1-ամյա Էլինան, լիովին փոխել է ծնողների կյանքն ու իր հետ մեծ երջանկություն բերել։  Ընտանեկան կյանքի նոր փուլի մասին էլ Blognews–ը խոսել է Լայանայի հետ։

-Լայանա, մայրանալուց հետո նորություններով չես ներկայանում։ Չե՞ս հասցնում, թե՞ չե՞ս ցանկանում հիմա աշխատանքով զբաղվել։

-Հիմա ավելի շատ երեխայիս եմ նվիրում օրս, ժամանակս։ Ավելի քիչ եմ աշխատանքի  գնում, փորձում եմ անընդհատ իր հետ լինել, որովհետև այնպիսի շրջան է, որը երբեք հետ չեմ բերի։ Մամայություն եմ անում, վայելում աղջկաս հետ ամեն վայրկյանը։)

-Միայնա՞կ ես զբաղվում խնամքով։

-Հա, ես եմ զբաղվոււմ։ Առաջին օրվանից էլ ես եմ լողացրել, խնամել, չեմ վախեցել։ Հավանաբար, հասուն տարիքում եմ մայր դարձել, դրա համար վախեր, «վայ-վույ»-ներ չունեմ։

-Շատ մայրեր այդպես են անում, որովհետև երեխային ոչ ոքի չեն վստահում։

- Ես այնպիսի մամա չեմ, ով երեխային ոչ ոքի չի վստահում։ Կարծում եմ՝ այդպես երեխան մամայից շատ է կառչած լինում։ Իհարկե, լավ է, որ փոքրիկը մամայի հետ կապված է, իմ աղջիկն էլ ինձ հետ շատ կապված է, բայց չպիտի երեխային այնպես սովորեցնես, որ մամայից բացի ոչ ոքի մոտ չգնա։

Մենք դայակ էլ ունենք, ով երեխայի հետ է լինում, երբ աշխատանքի եմ գնում։

-Լուսանկարներից կարող եմ ենթադրել, որ աղջկադ շատ «թիթիզ» ես մեծացնում։) Ուշադրություն դարձնո՞ւմ ես, երեխայիդ բրենդային հագուստ կհագցնես, թե՝ ոչ։

-Հա, սիրում եմ այդպես։ Ուզում եմ, երբ մի քիչ էլ մեծանա, որ ընկերուհիների պես լինենք։ Ամեն վայրկյան վայելում եմ այդ հաճույքը։

Շատ թանկ բրենդների հագուստներ չեմ հագցնում, բայց ձգտում եմ, որ որակյալ, լավ հագուստ հագնի։ Ավելի մատչելի բրենդներից եմ գնում իր համար հագուստներ. ինքը հիմա շատ արագ է աճում, կան շորեր, որոնք երկրորդ անգամ չեմ հասցնում հագցնել։ Ինձ համար կարևոր է, որ հագուստը նաև հարմար ու որակյալ լինի։ Փառք  Աստծո, Հայաստանում շատ տարբեր բրենդներ կան։ Տեղական արտադրանիքից չեմ օգտվում, որ կարողանամ 20.000 դրամով մի ամիս հագցնել երեխային, բայց շատ թանկ էլ չեմ ծախսում։

-Հոգեբանները պնդում են, որ երեխայի տեսակը ձևավորվում է մինչև 3 տարեկան։ Դո՞ւ ինչպե՞ս ես կազմակերպում փոքրիկիդ ժամանցը։ Ուշադրություն դաձնո՞ւմ ես այդ հանգամանքին, թե՞ կարծում ես՝ դեռ վաղ է։

-Ես էլ գիտեմ, որ երեխայի մոտ հիմնական ձևավորումը լինում է մինչև 3 տարեկանը։ Փորձում եմ ուշադրություն դարձնել իր հետաքրքրություններին։ Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, թե ինքն ինչ խոսք է լսում, որովհետև այս տարիքում սպունգի պես ներծծում է ամեն  ինչ։ Փորձում եմ ինձանից կախված ամեն ինչ անել, որ զարգացած մարդ դառնա։

Շատ եմ ուզում, որ լեզուներ իմանա, լուրջ մասնագիտություն ընտրի՝ բժիշկ, դիվանագետ, տնտեսագետ... Շատ է սիրում գրքեր։ Մի քանի ամսականից շատ էր ուրախանում, երբ գիրք էր տեսնում, թերթում էր, նայում, խաղում, ինչի համար շատ ուրախ եմ։ Չեմ ցանկանա, որ նա արվեստի ուղղությամբ գնա։ Արվեստն արդեն իսկ կա իր մեջ, քանի որ երաժշտական ընտանիքում է մեծանում, ինքն էլ շատ երաժշտական է։ Քնացնելուց էլ մի բան երգում ենք, որ քնի։

 

-Հայրիկներն ավելի «նուրբ» են դառնում, երբ աղջիկ են ունենում։ Ռոլանդը փոխվե՞լ է։

-Պապան գժվում է իր համար։ Ինքն էլ առաջինը «պապա» է ասել։ Ռոլանդը շատ  է զբաղված լինում ու քիչ ժամանակ է անցկանում երեխայի հետ, բայց աղջիկը պապայի համար ուրիշ է։

Ռոլանդը միշտ նույնն է, ինքը կայուն մարդ է, բայց մեր կյանքը լրիվ ուրիշ փուլում է, ծնող լինելը լրիվ ուրիշ հաճույք է։ Առաջ շատ բաներ ծանր էի տանում, հիմա միևնույն են դարձել, կյանքիս նպատակն է փոխվել։ Ընտանիքս առաջին տեղում է։

Ժամանակին երեխա չէինք ունենում, ասում էինք՝ դեռ կարիերա ենք ստեղծում, ճամփորդում ենք, հիմա մտածում եմ, որ ավելի լավ էր շուտ բալիկ ունենայի։

-Դու ու Ռոլանդն արդեն 5 տարի է՝ միասին եք ապրում։ Էլինայի ծննդից 1 տարի անց ուզում եմ խոսես այն փոփոխությունների մասին, որ նա բերեց իր հետ, որովհետև երեխայի ծնունդը նոր փուլ է ընտանեկան կյանքում։

-Հա, երեխայի ծննդից հետո ընտանիքն ամբողջական է դառնում։ Արդեն հաստատ որոշել ենք, որ 3 երեխա կունենանք։ Դուրս եկել է մամա լինելը։) Ռոլանդը տղա էլ է ուզում, կուզեմ մի տղա ունենանք, երրորդի սեռն արդեն կարևոր չէ։

Երբ երկուսով էինք, ամեն մեկն իր համար էր, երկուսս էլ էգոիստ էինք, հիմա ամեն ինչ ուղղված է երեխային, ամեն բան անում ենք, որ երեխայի համար լավ լինի։ Եթե նույնիսկ համաձայն չենք իրար հետ, մի բան մեզ դուր չի գալիս, դա հետին պլան է մղվում, որովհետև հասկանում ենք, որ ընտանիքի մամա, պապա ենք, ավելի պատասխանատու ենք։ Ավելի հանդուրժող ենք դարձել միմյանց հանդեպ։

Կարծում եմ՝ ես պետք է փոխվեմ, Ռոլանդը միշտ է բարի ու լավն է եղել։ Ես ավելի դժվար մարդ եմ բնավորությամբ՝ կամակոր, եսասեր։

-Փաստորեն, Ռոլանդի համար հեշտ չէ քեզ հետ։

-Չէ, ոչ ոքի համար հեշտ չէր լինի ինձ հետ։ Ռոլանդը շատ հանդուրժող, զիջող տղամարդ է, ես մի քիչ ավելի բարդ եմ, բայց ընտանիքում «մինուսն» ու «պլյուսը» իրար լրացնում են, հիմա որ երեխան էլ կա, երկուսով մեկին ենք խնամում ու լրիվ ուրիշ հարաբերություններ են մեզ մոտ՝ ավելի խաղաղ ու հաճելի։

-Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ Ձեզ մոտ։

-Մենք ծայրահեղ տարբեր ճաշակներ ունենք, դա երբեմն բերում է վեճի։ Մենք, իրոք, շատ տարբեր մարդիկ ենք։

-Իսկ  ի՞նչն է ձեզ միավորում։

-Միանշանակ սերը։  Սերը և մահը, երբ գալիս են, չեն հարցնում՝ ում մոտ գալ, ում մոտ՝ ոչ։ Մենք իրար սիրում ենք ու այդ սիրո վրա էլ կառուցվում են մեր հարաբերությունները՝ սեր, հարգանք, ընտանիք, երեխա և, իհարկե, կարիերա։ Ամեն հայ տղամարդ չի թողնի, որ իր կինը երգի։

-Քո ասպարեզը շատ ավելի շատ է խանդի տեղիք տալիս։ Այս առումով հաճա՞խ եք վեճեր ունենում։

-Երբ երեխա է լինում ընտանիքում, դա էլ է անցնում։ Առաջ շատ-շատ էին խանդի տեսարանները թե՛ իմ, թե՛ իր կողմից, հիմա իրար վստահում ենք։ Սկզբում բոլորն էլ անցնում են այդ փուլը։

Պիտի ասեմ, որ ես էլ էի շատ խանդում, որովհետև ինքը սիրուն-սիմպատիչնի տղա է։) Միշտ էլ կարող է իրեն խանդելու առիթ լինել, պարտադիր չէ ինքն ինչ-որ մեկին «աչքով-ունքով» անի, կարող են իրեն անել։ Չնայած ինքը շատ հեռու է նման բաներից։ Ռոլանդը տեսակով միասեր է, դա չեմ ասում որովհետև իմ ամուսինն է, իսկապես այդպես է։ Մենք ընդհանուր առմամբ 8 տարի ենք միասին, ես մի օր չեմ նկատել որ կողքերը նայի։ Միգուցե իմ նման աղջիկ է իր կողքին, դրա համար։)  Ես շատ ուրախ եմ, որ Ռոլանդն այդպիսին է, շատ դժվար է, երբ կինն անհանգստանում է, թե իր տղամարդն ուր է, ում հետ։ Մի խոսքով՝ բախտս բերել է։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Պատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան