Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Լուիզա Ղամբարյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային ֆիլմի էկրան չբարձրանալու մասին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը վերջին շրջանում կրկին հեռուստատեսային դադարի մեջ է։ Դերասանուհին պարբերաբար լռելու կարիք է ունենում։ BlogNews-ը նրա հետ խոսել է ինչպես լռության պատճառների, այնպես էլ աշխատանքային այլ հարցերի մասին։

-Լուիզա, կրկին հեռուստատեսային դադարի մեջ եք։ Դուք երկար տարիներ է` խաղում եք թատրոնում, սակայն թատրոնում երբեք դադարի կարիք չեք ունենում: Ինչո՞վ է պայմանավորված հեռուստատեսությունում պարբերաբար դադարի կարիքը։

-Թատրոնն իմ մասնագիտական օրրանն է՝ վայր, որտեղ ես սկսել եմ, աճել, ունեցել եմ հաղթանակներ, ձախողումներ, սեր եմ զգացել, այսինքն՝ մեծ ճանապարհ եմ անցել։ Հեռուստատեսությունն այդ մեծ ճանապարհի ուղղություններից մեկն է, որն ինձ բերել է ճանաչում, ֆինանսական ապահովություն, շատ այլ լավ բաներ։

Դա է պատճառը, որ թատրոնն իմ գործունեության անքակտելի մասն է, իսկ հեռուստատեսությունում իմ որոշմամբ ունենում եմ  դադարներ, որպեսզի է՛լ ավելի լցվեմ, աճեմ և ունենամ նոր ասելիք։

-Որովհետև հեռուստատեսությունում ասելիք ունենալն ու ինքնաբավ լինելն ավելի բա՞րդ է։

-Բնական է։ Թատրոնը 2 հազարամյա պատմություն ունի, հեռուստատեսային սերիալները՝ շատ կարճ։ Թատրոնում մի ներկայացման համար աշխատում ենք ամիսներ շարունակ, հեռուստատեսությունում տեպն ու շտապողականությունն այլ է։

-Գեղարվեստական ֆիլմերում խաղալու առաջարկներ ունե՞ք։

-Էս պահին՝ ոչ։ Եղել է առաջարկ, որը մերժել եմ։ Հետագայում  ֆիլմը տեսնելուց հետո ուրախ էի, որ մերժել եմ, քանի որ նախնական տպավորությունս սխալ չէր։

-Նախորդ տարի նկարահանվեցիք Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) գեղարվեստական ֆիլմում, որն արժանացավ շատ քննադատությունների ու այդպես էլ էկրան չբարձրացավ։ Համաձա՞յն էիք այդ որոշման հետ։

-Եղավ 2 փակ դիտում, որոնց ես ներկա եմ եղել։ Մինչև հիմա չեմ տեսել ֆիլմը, այդ իսկ պատճառով ոչինչ չեմ կարող ասել։ Ես լսել եմ շատ հեղինակավոր մարդկանց քննադատություններ, լսել եմ նաև պարապ մարդկանց դժգոհություններ ու բողոքներ։ Իմ վերջնական կարծիքի համար պետք է ինքս տեսնեմ ֆիլմը, սակայն ասել եմ ու կասեմ, որ միայն այն, որ ֆիլմը վերաբերում էր ցեղասպանությանը, բավական էր, որ համաձայնեի ու բոլորովին չեմ ափսոսում իմ մասով արված աշխատանքի համար։

-Դուք այն դերասանուհիներից եք, ովքեր խիստ են ընտրում իրենց առաջարկները։  Ի՞նչ սկզբունքներով եք ընդունում առաջարկները։

-Առաջին հերթին կարևոր է նյութը՝ ինչի՞ մասին եմ ես պատմելու, երկրորդը՝ թիմը, գոնե հիմնական կորիզը։ Ցավոք, Հայաստանում ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ շոու բիզնեսում ռեսուրսի խնդիր կա. ես երազում եմ աշխատել այնպիսի թիմում, որտեղ բոլորն իրենց գործի վարպետն են, երրորդն, իհարկե,  ֆինանսական կողմն է։

-Ի դեպ, ֆինանսի մասին, Ձեր գործընկերներից շատերն ասում են, որ եթե չլիներ ֆինանսական կողմը, չէին խաղա հեռուստատեսային նախագծերում։

-Ես խաղում եմ նաև ֆինանսի համար, սակայն միայն ֆինանսի համար երբեք չեմ նկարահանվի և անի այն, ինչ պետք չէ։ Իմ  կոլեգաներին էլ, ովքեր միայն ֆինանսի համար են նկարահանվում, խորհուրդ եմ տալիս, գոնե չբարձրաձայնել այդ մասին։ Պետք է միջին մի բան գտնել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ում