Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Լարիսա Ռայանը՝ Սերժ Թանկյանի հետ երգելու եւ բանիմաց սերունդ կրթելու մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայաստանում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Լարիսա Ռայանը այնքան էլ հայտնի չէր հայ ընթերցողի եւ օգտատերերի լայն զանգվածի համար մինչեւ 2016-ի ապրիլի 22–ը, երբ թողարկվեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի տեսահոլովակը՝ նկարահանված «Արի իմ սոխակ» օրորոցայինի հիման վրա: ԱՄՆ-ում ուսանած հայուհի Լարիսան, երկար տարիներ ապրելով Հայաստանից դուրս, 2013-ին որոշում է վերադառնալ Հայաստան եւ սկսել էական նշանակություն ունեցող ծրագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում կրթական մակարդակը, ընդլայնել երեխաների կրթական հնարավորությունները, ինչպես նաեւ օգնել նրանց բացահայտել իրենց ողջ ներուժը: Ահա այս կարեւոր գործն է իր ուսերին վերցրել Լարիսա Ռայանը, որն իր թիմի հետ փորձում է ձեւավորել խելացի եւ բանիմաց սերունդ, որն ամուր ու բարգավաճող պետության գրավականն է:

Achtenburg Photography

Բայց ինչպես ասում են՝ տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն հարցում: Սա վերաբերում է նաեւ Լարիսա Ռայանին, որը մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:

1. Լարիսա, պատմեք Ձեր մասին, եւ ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Ես ծնվել եմ Երեւանում հայի եւ իռլանդացու ընտանիքում: Երեք տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Քալիֆորնիա: Բայց մի քանի տարի անց հայրս աշխատանքի բերումով ստիպված եղավ մեզ հետ մեկնել Ռուսաստան: Տասը տարի Մոսկվայում ապրելիս մենք ամեն տարի ամռանը գալիս էին Երեւան՝ տատիս  եւ պապիս՝ արցախցի գրող Լեոնիդ Հուրունցին այցելելու: Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել ԱՄՆ-ում եւ ընդունվեցի Սրբ. Նորբերթի համալսարան՝ ստանալով Միջազգային բիզնես, ֆրանսերենի եւ գրաֆիկ դիզայնի բարձրագույն կրթություն: Սկզբում զբաղվում էի գովազդով: Բայց կյանքը լի է անակնկալներով, եւ այն մշտապես փոխում է քո ընտրած ուղին: Սկսեցի հետաքրքրվել «Teach For America» ծրագրով, որի նպատակն էր գտնել երիտասարդ եւ խանդավառ շրջանավարտների եւ նրանց հնարավորություն տալ երկու տարի աշխատել երկրի ամենաանբարենպաստ պայմաններ ունեցող դպրոցներում: Ահա հենց այսպես էլ ես հայտնվեցի Ֆինիքսում եւ սկսեցի դասավանդել տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Տարիներ անց որոշեցի Հայաստանում կյանքի կոչել այս գաղափարը, որի հիմքում բոլոր երեխաներին կրթություն ապահովելու առաջնահերթությունն է: Եվ համոզվելով, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրել ուժեղ եւ միավորված Հայաստան ստեղծելու գաղափարին՝ 2013-ի հունվարին տեղափոխվեցի հայրենիք եւ սկիզբ դրեցի «Կրթություն Հայաստան» ծրագրին:

Achtenburg Photography

2. Կարո՞ղ է «Կրթություն Հայաստան» ծրագիրը լուծել Հայաստանում կրթական ոլորտի որոշ բացթողումներ ու խնդիրներ:

«Կրթություն Հայաստան» ծրագիրը Հայաստանում հանրակրթության զարգացման գործընթացի բնական շարունակությունն է: Ինձ, իմ թիմի եւ իմ աջակիցների համար կրթական բարեփոխումները իրական կլինեն միայն եթե Հայաստանի ինտելիգենտ, խելացի, երիտասարդ առաջնորդները իրենց կյանքը նվիրեն հայ մանուկների համար հավասար կրթական հնարավորություններ ստեղծելուն: Նշանակում է, որ հիմա, առավել քան երբեւէ, մենք պետք է ներդրումներ անենք մեր աճող սերնդի զարգացման գործում եւ դաստիարակենք սերունդ, որը ինքն է պատասխանատու Հայաստանի ապագայի համար եւ չի սպասելու մեկ ուրիշին, որն իր փոխարեն կանի դա: Սերունդ, որը հավատում է երկրին ծառայելուն, միասնականությանն ու նվիրվածությանը: Խոսքն իրական եւ գործուն նվիրվածության մասին է:

3. Մտադի՞ր եք ծրագրի դեսպաններին ուղարկել նաեւ Արցախ:

Այո, մենք միշտ մտածել ենք ընդլայնել «Կրթություն Հայաստան» ծրագրի սահմանները մինչեւ Արցախ, որտեղ երեխաներն իսկապես մեծ պոտենցիալ ունեն, նրանք պատրաստ են սովորել եւ առաջ գնալ: Իմ մյուս մեծ երազանքը մոտ ապագայում մեր այս միտքն իրականություն դարձնելն  է, քանզի եւ իմ, եւ իմ թիմի սիրտն ու հոգին Արցախում են:

4. Ի՞նչ կասեք ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում սկսված ռազմական գործողությունների եւ վերջերս այնտեղ տիրող իրավիճակի մասին:

Դա կործանարար եւ կեղտոտ է, ինչպես բոլոր պատերազմները: Բայց այս դեպքում ես սարսափած եմ Ադրբեջանի կառավարության գործողություններից: Նրանք վարձել էին ահաբեկիչների՝ ռազմական գործողություններում իրենց աջակցելու համար, գլխատել էին զինվորներին, վանդալիզմի ենթարկել տներ եւ սպանել անմեղ, տարեց քաղաքացիների, իսկ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին կարելի է նույնիսկ չնշել: Ես չեմ ատում ադրբեջանցիներին, ես զզվանք եմ ապրում նրանց կառավարությունից եւ այդ սոսկալի գործողություններից, որոնք ուղղված են թե միջազգայնորեն, թե իրենց երկրի ներսում լռեցնել բոլոր նրանց, ովքեր խոսում են ճշմարտության, ժողովրդավարության եւ առաջընթացի մասին:

5. Ինչպե՞ս ստացվեց, որ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Լարիսա Ռայանը սկսեց երգել:

Ես միշտ սիրել եմ երգել, բայց երբեք մասնագետներին չեմ դիմել: Ես եւ հայրս էինք սիրում միասին երգել: Նա շատ յուրահատուկ ձայն ունի, եւ կարծում եմ՝ նրանից եմ ժառանգել իմ տաղանդը: Կարելի է ասել, որ իմ վոկալի ուսուցիչը հենց հայրս է: Նա ինձ սովորեցնում էր հին իռլանդական երգեր եւ անում ամեն ինչ, որ անվերջ փորձեմ ու փորձեմ՝ կատարյալ հնչյուններ ստանալու համար: 16 տարեկանում ես մի քանի երգ ձայնագրեցի Արտո Թունջբոյաջյանի բենդի երաժիշտների հետ, իսկ մի անգամ նույնիսկ նրա հետ կենդանի կատարմամբ երգեցի բեմում: Ընդամենը մեկ երգ: Հիշում եմ՝ նա ասաց, որ իմ ձայնը չմշակված, բայց բնական ու անկեղծ է հնչում եւ խորհուրդ տվեց չդիմել մասնագետներին: Հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ հենց այդպես էլ արել եմ եւ երգել եմ այնպես, ինչպես զգացել եմ: Իհարկե, փոքր-ինչ անհանգիստ էի երգը թողարկելիս, բայց մի քանի օր անց լսելով ունկնդիրների հիացական կարծիքները՝ հասկացա, որ մարդիկ գնահատել են իմ ջանքերը:

6. Պատմեք Ձեր եւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի դուետի մասին: Ինչու՞ ընտրվեց հենց «Արի իմ սոխակ» երգը:

«1915» ֆիլմի ռեժիսորներից Գարին Հովհաննիսյանը մանուկ հասակում շատ է նվագել այն: Նրա մայրը հենց այդ օրորոցայինն է երգել Գարինի համար: «Արի իմ սոխակ» միշտ շատ կարեւոր երգ է եղել նրա համար: Ուստի, Գարինը Սերժին առաջարկեց այդ երգը, եւ արդյունքում հենց դա էլ հնչում է ֆիլմում: 

7. Ո՞րն էր Ձեր ասելիքը երգը կատարելիս:

Հավանաբար ոչ թե ասելիք, այլ զգացողություններ: Ճիշտ է, ես երեխաներ չունեմ, բայց պատկերացնում եմ, թե ինչպես են մայրս եւ շատ հայ մայրեր երգել այն իրենց երեխաների համար: Այդպես եղել է միշտ, անգամ Ցեղասպանության սեւ ու արյունալի օրերին: Ոմանց համար այս երգը միակ հուշն է, որն ունեն իրենց մայրերից: Իմ հոգում այն առաջացրեց զգացմունքների տարափ՝ թախիծ, հպարտություն, զորություն, մեծ հարգանք մեր տոկուն ժողովրդի հանդեպ: Հուսով եմ՝ մեր ունկնդիրները կկարողանան իրենց հուշերն ու զգացմունքները պատկերացնել այս օրորոցայինը լսելիս:

8. Երգը ձայնագրվել է 2015-ին Հայոց ցեղապսանության մասին պատմող «1915» ֆիլմի համար: Ինչու՞ տեսահոլովակը թողարկվեց մեկ տարի անց՝ 2016-ի ապրիլի 22-ին:

Սովորաբար սաունդթրեքերը ֆիլմի պրեմիերայից մեկ տարի անց են թողարկվում: Ռեժիսորները եւ Սերժ Թանկյանը մտածեցին, որ այն կարելի է հրապարակել Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ:

9.  Ի՞նչ փորձ եւ խորհուրդներ ստացաք հանրահայտ երաժշտի հետ համագործակցելիս:

Ես միշտ շատ եմ հավանել Սերժ Թանկյանի եւ System of a Down-ի երաժշտությունը եւ ինձ համար մեծ պատիվ էր Սերժի հետ երգելու հրավեր ստանալ: Այո, երազանքները կատարվում են:

10. «Արի իմ սոխակ» հայկական օրորոցային է: Ապագայում կերգե՞ք այն Ձեր երեխաների համար:

Երբ մայրանամ, այո, անպայման: «Արի իմ սոխակն» իմ ամենասիրելի օրորոցայիններից է:

 

Դիանա Հովհաննիսյան

 

Օրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել