Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


Էրիկ. «Եվրատեսիլի» ու մենահամերգի ռիսկերի մասին

Lifestyle

Նոյեմբերյան մենահամերգից հետո երգիչ Էրիկն, ասես, վաստակած հանգստի էր գնացել: Եվ ահա օրերս նրա մասին կրկին խոսեցին. նախ «Իմ ամենալավ» տեսահոլովակի պրեմիերայի շնորհիվ, որտեղ նկարահանվել են հայկական շոու բիզնեսի մի շարք զույգեր, մեկ էլ «Եվրատեսիլի» առիթով. մրցույթի հայաստանյան ժուրիում երիտասարդ երգիչը գնահատում էր մասնակիցների ելույթները: Զրույցն Էրիկի հետ, բնականաբար, սկսեցինք այս օրերին առավել քան ակտուալ Եվրատեսիլի թեմայից:

Այս մրցույթի հետ կապված մեզանում ավանդաբար ամեն ինչ և ամեն ոք քննարկվում ու քննադատվում է: Այս տարի բաժին հասավ նաև հայաստանյան ժուրիին (Էրիկից բացի դրա կազմում էր երգիչ Հայկոն, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, դիջեյ Դեյլը` Վարդան Բաբայանը, և թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը), որոնց կարողությունները կասկածի տակ դրվեցին. «Beautified project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը` պնդելով, թե նրանցից որևէ մեկն անգլերենին գրեթե չի տիրապետում, տարակուսել էր` ստացվում է` նրանք միայն երաժշտությունն են գնահատելու

- Նախ ասեմ, որ ես արդեն չորորդ տարին է, ինչ ժուրիի կազմում եմ, իսկ այս տարի մեր աշխատանքն այսքան քննարկվեց, քանի որ ըստ նոր կանոնների` ժուրիի գնահատականներն առանձին հայտարարվեցին: Մինչդեռ (ժպտում է) այնպես է ստացվում, որ այս օրերին ողջ ժողովուրդն է ժուրի դառնում... Ինչ վերաբերում է Անդրե Սիմոնյանի նկատառմանը, կարծում եմ` նա չի հասկացել, թե ինչ է գրում: Նախ նա այդքան մտերիմ չէ ինձ կամ ժուրիի մյուս անդամների հետ, որպեսզի իմանա անգլերենի մեր իմացությունը: Բացի այդ, դա ամենևին էլ պարտադիր չէ, քանի որ բոլոր մրցութային երգերին մենք վաղօրոք էինք ծանոթ` բոլոր մանրամասներով: Եվ ի վերջո «Եվրատեսիլում» շատ այլ լեզուներով երգեր են հնչում. ինչ է` մենք պիտի նաև սերբերեն կամ իտալերեն իմանանք, էլ չեմ ասում (կրկին ժպտում է) Ջամալայի հնչեցրած թաթարերենի մասին... 

- Կարծում եմ` շատերին հետաքրքիր կլիներ ծանոթանալ ժուրիի աշխատանքային խոհանոցին. ինչպես և ինչ պայմաններում էր ընթանում այդ քվեարկությունը:

- Ինչ ասեմ` բոլորս նստած ենք մի մեծ սենյակում, թեև իրարից բավական հեռու: Այս տարի ներկա էր նաև Եվրատեսիլի հատուկ պատվիրակը, որը հսկում էր այդ գործընթացը, նաև կանխում էր մեր միջև որևէ քննարկում: Այնուամենայնիվ, բոլորիս գնահատականները հիմնականում համընկել էին:   

- Այժմ կուզեինք քեզանից լսել մեր ժուրիի այս տարվա քվեարկության տրամաբանությունը:

- Այն շատ պարզ է: Բարձրագույն` 12 միավորը տվեցինք Ֆրանսիային, որի երգն իսկապես համապատասխանում էր այսօրվա թրենդին, ի դեպ, նման երգ էր ներկայացրել նաև Շվեդիան: Վրաստանին տված 10 միավորը պայմանավորված էր նրանով, որ մեր հարևաններն ինչպես միշտ յուրովի էին ներկայացել` անգլիական ռոքով, որը միշտ արդիական է: Ճիշտ է` Վրաստանից ես ավելի բարձր միավոր էի սպասում մեր մասնակից Իվետա Մուկուչյանի փայլուն ելույթի վերաբերյալ, բայց ինչևէ... Ինչ վերաբերում է Ռուսաստանին շնորհած` նախորդ տարիների համեմատ ցածր` 2 միավորին, ապա դա ամենևին էլ քաղաքական ենթատեքստ չուներ` կապված ապրիլյան իրադարձություններից հետո հայերիս տրամադրվածության հետ: Ընդամենը գնահատվել է երգը, որը, ըստ իս ու շատերի, 1980-ականների ոճի էր` «Modern talking» խմբի երգացանկը հիշեցնող:

- Հաշվի առնելով քո այս բազմամյա եվրատեսիլյան փորձը` կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի այս մրցույթում արդեն Էրիկը կներկայացնի Հայաստանը:

- (Ծիծաղում է) Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա վերջին երեք տարիներին արդեն պիտի մասնակցեի... Անշուշտ Եվրատեսիլը ցանկացած երգչի համար գայթակղիչ է` որպես շլացուցիչ տոն, ինչպես նաև միջազգային ասպարեզում ներկայանալու լավ հնարավորություն: Սակայն հաշվի առնելով այս մրցույթի անկանխատեսելիությունը, դա որոշակի ռիսկ է իր երկրում ճանապարհ հարթած, կայացած երգչի համար. մեր հանրությունը շատ լուրջ, եթե չասեմ` ծայրահեղական է մոտենում եվրատեսիլյան արդյունքներին:

Արի ավելի հստակացնենք` եթե Հանրային հեռուստաընկերությունը 2017-ին առաջարկի քեզ մասնակցել Եվրատեսիլին, կհամաձայնե՞ս:

- Նախ պետք է լինի ամենակարևորը` երգը, որը համահունչ կլինի թե ինձ, թե տվյալ ժամանակահատվածի թրենդներին: Շատ կարևոր է նաև  թիմն ու միախմբված աշխատանքը: Եվ, իհարկե, ամենակարևորը` պետք է զգաս, որ երկիրն ու հանրությունը մեջքիդ կանգնած են...

- Հետաքրքիր է` ինչպիսին պիտի լինի, ըստ քեզ, այդ երգը: Ենթադրում եմ` դա պետք է նման լինի մրցույթում հատուկ հրավիրյալ Ջասթին Թիմբերլեյքի կատարած երկրորդ Cant stop the feeling երգին, որը հիմք է դարձել նրա վերջին տեսահոլովակի համար:  

- Իրոք, այսօր կրկին շատ մոդայիկ է ֆանկ ոճի երաժշտությունը (ռիթմ և բլյուզ ոճի աֆրոամերիկյան պարային երաժշտություն - հեղ.): Այն մոդայիկ է նաև Եվրոպայում, որը երաժշտական նախասիրությունների առումով սնվում է ԱՄՆ-ից: Առհասարակ բեմում Էլեկտրոնային երաժշտաոճը գնալով իր տեղը զիջում է երաժշտականությանը, գործիքային երաժշտությանը:

- Մի խոսքով` այն երաժշտությանը, որը անցյալ նոյեմբերին ներկայացրեցիր Մարզահամերգայինում քո մենահամերգին: Ի դեպ, շատերն այն ռիսկային համարեցին այն առումով, որ հայ հանդիսատեսն արդեն հետ էր սովորել մենահամերգներից: Այսօր, կեսամյա հեռավորությունից ինչ կփոխեիր այդ ելույթում և արդյոք  բոլոր սպասումներդ արդարացվեցին:

- Անկեղծ ասած` ոչինչ չէի փոխի, թեև միգուցե մի քանի տարի հետո լրիվ այլ մենահամերգ կանեի: Բայց ինչ էլ լինի, ինձ համար անփոխարինելի են երաժշտականությունն ու կենդանի նվագակցությունը: Ինչ վերաբերում է ռիսկերին ու սպասումների արդարացմանը, ապա, իհարկե, ռիսկ էր, առավել ևս, որ չեմ ունեցել հովանավորներ, կամ չեմ եղել որևէ մեկի հովանու ներքո: Ամեն ինչ արել եմ ինքս` իմ եկամուտներով, ու իմ ընկերների հետ: Հասկանում էի, որ այդ մենահամերգն ինձ շատ անհրաժեշտ է` երկրպագուներիս սպասումներն արդարացնելու համար: Ուստի դահլիճում ներկայության առումով, իրոք, մտավախություն չունեի: Ի դեպ, այս ամենի ականատեսը կարող է լինել նաև հեռուստադիտողը` «Արմենիա» TV-ի եթերում մայիսի 21-ին, ժամը` 20:40 դիտելով համերգիս տեսագրությունը:

Աղբյուրը` TVմոլ շաբաթաթերթ

Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ Նեթանյահու