Եվա Լոնգորիան ամուսնացել է
Lifestylestyle.news.am-ը գրում է.
41-ամյա դերասանուհին ամուսնացել է բիզնեսմեն Խոսե Անտոնիո Բաստոնի հետ: 47-ամյա գործարարի եւ հայտնի դերասանուհու հարսանիքը տեղի է ունեցել Վալե դե Բրավո քաղաքում: Արարողությանը ներկա է եղել մոտ 200 հյուր:

Հարսնացուն առանց թեւքերի, երկար փեշ ունեցող յուրահատուկ սպիտակ զգեստ էր կրում: Այն ստեղծել է Վիկտորիա Բեքհեմը: Ասում են` դիզայներն արարողությանը ժամանել է ամուսնու` հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի ուղեկցությամբ:
Telemundo հեռուստաալիքի Al Rojo Vivo հաղորդումը արարողությունից մի քանի կադր է հրապարակել Instagram-ի իր էջում:
Աղբյուրը` Daily Mail