Քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Ռաքքայում գրոհ սկսելու մասին
ՄիջազգայինՔուրդ աշխարհազորայինների ջոկատները հաղորդում են, որ Սիրիայում արաբական ընդդիմադիր խմբավորումների հետ միասին գրոհ են սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այսպես կոչված` մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` Սիրիայի Ժողովրդավարական ուժերի դաշինքը, որի կազմում, որոշ տվյալների համաձայն, 30 000 մարտիկներ են ներգրավված, արդեն կրակ է բացել Ռաքքայի արվարձաններում:
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումները կուղեկցվեն ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոլաիցիոն ուժերի ավիահարվածներով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հայտարարել է Ռաքքայի ազատագրման համար ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի և քուրդ աշխարհազորայինների հետ գործողությունները համակարգելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: