Քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Ռաքքայում գրոհ սկսելու մասին
International newsՔուրդ աշխարհազորայինների ջոկատները հաղորդում են, որ Սիրիայում արաբական ընդդիմադիր խմբավորումների հետ միասին գրոհ են սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այսպես կոչված` մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` Սիրիայի Ժողովրդավարական ուժերի դաշինքը, որի կազմում, որոշ տվյալների համաձայն, 30 000 մարտիկներ են ներգրավված, արդեն կրակ է բացել Ռաքքայի արվարձաններում:
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումները կուղեկցվեն ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոլաիցիոն ուժերի ավիահարվածներով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հայտարարել է Ռաքքայի ազատագրման համար ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի և քուրդ աշխարհազորայինների հետ գործողությունները համակարգելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: