Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց 1991 թ. Մայր Աթոռի պատվերով նկարահանված ֆիլմը

«Թանգարանների գիշեր» միջազգային գարնանային տոնի կապակցությամբ այս տարի՝ մայիսի 21-ին, Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերի ցուցադրումը, ներկայացվեց բանախոսություն` «Օրհնություն նորանկախ Հայաստանին» խորագրով, ցուցադրվեց դեռեւս 1991 թվականին Մայր Աթոռի պատվերով նկարահանված ֆիլմ՝ մյուռոնօրհնեքի արարողությանը նվիրված:

Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, այդ տարում օրհնվող Սրբալույս մյուռոնը Վազգեն Ա. Վեհափառը հռչակել էր Անկախության մյուռոն:
«Քանի որ Թանգարանային գիշերն էլ այս տարի անցկացվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի ոգեկոչումով, տոնախմբությամբ, որոշեցինք այդ միջոցառման շրջանակում ընդգրկել նաեւ այս ֆիլմի ցուցադրությունը»,- ասաց նա:

Նշենք, որ 1991 թվականից հետո այս ֆիլմը Մայր Աթոռում առաջին անգամ էր ցուցադրվում: Այն հին ժապավենաձեւ ֆիլմ էր, որն այժմ Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ թվայնացված է: Չի բացառվում, որ այն այսուհետ կցուցադրվի տարբեր առիթներով:

Ինչ վերաբերում է ֆիլմի սցենարին ու Վեհափառ հայրապետի խոսքին, ինչպես նշեց Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, դրանք ժամանակից դուրս են ու բոլոր ժամանակներում հայ ժողովրդին ուղղված կոնկրետ պատգամ են՝ նորոգելու ազգային գիտակցությունը, արժեւորելու իր կյանքում պետություն, պետականություն, մայրենի լեզու, ազգային հավատք և մշակույթ, անկախություն, ինքնիշխանություն եւ նմանատիպ այլ սրբազան արժեքներ:

«Վստահ եմ, որ որևէ ժամանակ մարդը կարիք ունի իր գիտելիքների, հավատարմության ու նվիրումի նորոգման, ամրապնդման, իսկ նմանատիպ ֆիլմերը՝ իրենց բովանդակությամբ և հնչող պատգամներով կոչված են օգնելու, որ անձը ճանաչի իր անցյալը, արժեւորի իր ներկան, ինչպես նաեւ իմաստնացած և գործուն քայլերով հարթի իր ապագան: Եթե մենք չօգտագործենք անցյալի հարուստ ժառանգությունը մեր քարոզչության ընթացքին՝ սերունդներ կրթելու եւ ազգային ինքնությունը ճանաչեցնելու համար, կդադարենք որպես հայ տեսակ այս աշխարհում ապրել ու գոյություն ունենալ: Եթե մենք կորցնենք մեր ազգային հիշողությունը՝ չիմանանք, թե ով ենք և որտեղից ենք գալիս, ապա այս աշխարհում մենք կապրենք ու կգոյատեւենք լոկ մի ֆիզիկական գոյություն, բայց ոչ երբեք բարոյական, հոգեմտավոր էակ: Եթե մենք ուզում ենք այս աշխարհում ապրել որպես ազգ, ինչպես մեր նախնիներն են դարեր շարունակ ապրել ու արարել, ապա մենք հրամայական ունենք հավատարիմ մնալու մեր սրբազան արժեքներին, մեր կենսատու արմատներին: Պիտի մաղթենք, որ այսօր էլ ստեղծվեն նման ֆիլմեր և տեսանյութեր, որոնք պիտի ծառայեն մեր ազգի ճիշտ դաստիարակությանը և վերելքին: Ունայն և անարդյունք, ոչ դաստիարակիչ և զարգացման չառաջնորդող ձեռնարկների, ծրագրերի և հեռուստանյութերի համար ծախսված ամեն մի լումա կործանիչ հարված է մեր ազգային կյանքի շինվածքին, մեր Պետությանն ու մեր գալիքին: Ուրեմն, հարկ է լրջանալու և անդրադառնալու, թե ինչին են ծառայում մեր նյութական միջոցները, թե մենք ում ենք ծառայում»,- նշեց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Սոսե Չանդոյան

Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը