Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»


Տիգրանը զոհվեց հանուն խաղաղության, որ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ: Անակնկալի գալով թշնամու հարձակումից՝  մղվել է առաջնագիծ, մտել թշնամու տանկերի մեջ, անողոք կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է:

Գյումրիում տանկիստ Տիգրանենց  տանն ենք: Տունը լի է մարդկանցով: ԱՄՆ-ից մեր հայրենակիցները եկել են Հայաստան և հատուկ այցելել  Տիգրանի ծնողներին՝  իրենց հերոս զավակի արարքի համար շնորհակալություն հայտնելու: Եղբայրը՝ Ժորան, հյուրերին հավաքել է համակարգչի մոտ և հպարտորեն ցույց է տալիս տեսնյութերը, որտեղ Տիգրանն իր  տանկով ընդառաջ է գնում թշնամու տանկին ու ոչնչացնելով՝ հետ է գալիս: Հպարտությունը կրկնապատկվում է, երբ հյուրերն ասում են, որ Հայաստանից դուրս հայերը լսել են Տիգրանի արարքի մասին ու ճանաչում են հերոս տանկիստին:

«Այս համակարգիչն էլ է ինքը գնել, 11 տարեկանում գիշերները գնում էր հացի փուռ, ընտանիքին օգնում հաց թխել և գումար էր վաստակում»,-ասում է նա:

Տիգրանը բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Հայրը  բանակում տանկիստ էր եղել: Տիգրանն էլ անընդհատ նայելով հոր լուսանկարները, ոգեշնչվել ու շարունակել էր հոր գործը՝ ընտրելով մեխանիկ վարորդի մասնագիտությունը:  Պարոն Արամի խոսքերով նա 6 ամսում ավելի շատ բան էր սովորել ու կարողանում, քան ինքն իր ողջ ծառայության ընթացքում:

«Մեզ մոտ տանկային բիաթլոնում առաջին տեղը գրավեց, իսկ Ռուսաստանում մերոնք գնացին երկրորդ տեղը գրավեցին, ինքն էլ պիտի մասնակցեր հաջորդ բիաթլոնին: Մասնակցությունը երազանքի նման մի բան էր դարձել իր համար, պատրաստվում դրան, ասում էր, որ այդ մրցույթից T 90-ով է վերադառնալու, բայց իր բիաթլոնը եղավ մարտի դաշտում, ինքն էլ այնտեղ հաղթեց…»:

Տիգրանի մայրն հիշում է.

«Տիգրանին շատ դժվարությամբ ենք մեծացրել, մութ ու ցուրտ տարիներն էր: Բայց դա չխանգարեց նրա մարդ տեսակի ձևավորմանը: Աշխույժ էր, ուրախ ու աշխատասեր: Անհնար էր չնկատել նրա ներս մտնելը: Այնքան մեծ աղմուկով էր տուն գալիս, որ թվում էր մի քանի հոգով են:  Երբ մյուս որդիս էր ծառայում, Տիգրանին ասում էի՝ տես ինչ լավ է ծառայում եղբայրդ, փայլուն: Ասում էր՝ մամ, կտեսնես ես ավելի լավ եմ ծառայելու, իրենից էլ շնորհակալագիր ու պատվոգիր եմ ունենալու: Ու այդպես էլ արեց, կարճ ծառայության ընթացքում կրծքանշաններ, պատվորգրեր ու խրախուսական արձակուրդներ ստացավ: Ծառայությունից երբեք  չբողոքեց: Իրեն իսկական տղամարդու նման էր պահում: Մեզ ոչ մի հարցով չէր անհանգստացնում: Երբ իմանում էինք սահմանին անհանգիստ վիճակ է, այստեղից անհանգստացած զանգում էինք իրեն, ամեն կերպ հանգստացնում էր մեզ, ասում, որ տղերքը սահմանին ամուր կանգնած են, հանգիստ ապրեք, մամ ջան»:

Վերջին անգամ Տիգրանի հետ ապրիլի 2-ին խոսել: Ընտանիքի անհանգիստ հարցերին պատասխանել է ծիծաղելով, թե  իրենց մոտ այնքան հանգիստ է, որ անգամ կրակոցների ձայներ չեն լսվում:

Գումարտակի հրամանատարը պատմել է, որ նրանք ապշել են Տիգրանի մարտավարական հմտություններից: Այն, ինչ նրանք մեկ տանկով են արել, մի քանի տանկի գործ էր:  Տ72-ով T90-ի դեմ են կռվել: Նրանք այնքան պրոֆեսիոնալ են եղել, որ ոչ մի տանկ չի կարողացել նրանց հարվածել: Տիգրանի տանկը խոցվել է  SPIKE հակատանկային հրթիռի հարվածից: Ադրբեջանն իրավունք չուներ այդ հրթիռը կիրառել, եթե չկիրառեր, մեր տանկային գումարտակը այդ մարտում կհաղթեր: 

Եղբայրը  պատմում է, որ Տիգրանը  դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել և արագություն: Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, իսկ Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ: Բակում մեքենա ունեն, որը Տիգրանը երազում էր «թյունինգ» անել և ձևափոխել՝ արտաքնապես տանկի նմանեցնելով: Տիգրանի հայրն ու եղբայրը անպայման պետք է իրականացնեն որդու այդ երազանքը:

Տիգրանի հայրն ուզում է, որ մենք շենացնենք մեր երկիրը, զոհված տղաների կյանքերին արժանի կյանքով ապրենք:

«Թշնամին միշտ էլ զավթողական քաղաքականություն է վարելու, մեր տղաները պետք է զգոն լինեն ու մեր հողերի հանդեպ ոտնձգություններ թույլ չտան: Մենք պայքարել ենք ու պետք է պայքարենք՝ թե արյունով, թե զենքով: Տիգրանս  զոհվեց հանուն խաղաղության, որ  Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղություն սիրող մեր հողում»:

 

Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ Կոստանյան