Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին մարտական դրոշ հանձնվեց

Լոռու մարզի Պուշկինո ավանի զորամասում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին հանձնվեց մարտական դրոշ: Դրոշը զորամասին հանձնելուց առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Թուլջյանն իր աղոթքով օրհնեց այն:

Այնուհետև ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը.

«Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին, որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ջոկատի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը և նույնիսկ՝ կյանքը»:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Գուրգեն Գալստյանն իր խոսքում նշեց, որ այսօր իրենց զորամասում տոնական, հանդիսավոր օր է, քանզի բոլորն ականատես են մի իրադարձության, որն անջնջելի հետք կթողնի յուրաքանչյուրի կյանքում: «Մենք՝ սահմանապահներս, քաջ գիտակցում ենք, թե ինչ սրբություն և պատիվ է մարտական դրոշը զորամասի համար, ուստի համոզված եմ, որ այս միջոցառումը և մշտապես մարտական դրոշի ներկայությունը նոր ուժ և եռանդ կհաղորդի վաղվա նոր ձեռքբերումների և առաջընթ ացի ճանապարհին: Տոնը մեզ համար կրկնակի նշանակություն ունի, քանզի մարտական դրոշը հանձնվում է հենց զորամասի տարեկան տոնի օրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ զորամասի ստեղծումը և պատմությունը կապված է մեր անկախ հայրենիքի զինված ուժերի և մասնավորապես սահմանապահ զորքերի ստեղծման պատմական իրողության հետ: Ներկայացնելով զորամասի անցած ուղին՝ Գուրգեն Գալստյանը նշեց, որ 1992թ. հունվարի 28-ին պետնախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ձևավորվեց առաջին սահմանապահ ջոկատը, որը սկզբնական շրջանում տեղաբաշխվեց Սիսիանում: Ջոկատի ստորաբաժանումները պահպանում էին Հայաստանի Հանրապետության՝ Արարատից մինչև Մեղրի ընկած սահմանները: Այս փուլում զորամասը մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների Երասխավանի, Վայքի, Խաչիկ գյուղի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում:

Անձնակազմն աչքի է ընկել ցուցաբերած խիզախությամբ և անձնազոհությամբ: Նույն թվականի վերջին մարտական առաջադրանքների կատարման ժամանակ զորամասի մի շարք հերոս մարտիկներ իրենց կյանքի գնով նպաստել են հետագա հաղթանակների կերտմանը և բռնել հավերժի ճամփան: 1993թ. հոկտեմբերի 1-ին արդեն ՀՀ ազգային անվտանգության նախարարության կազմում գտնվող առաջին սահմանապահ ջոկատը Սիսիանից վերատեղաբաշխվել է Լոռու մարզի Պուշկինո ավան, որպեսզի իրականացնի Վրաստանի հետ ՀՀ հյուսիսային սահմանի պահպանությունը:

«Հաշվի առնելով արդեն մեծ չափերի հասած ապօրինի սահմանահատման, մաքսանենգության, անասնագողության և այլ դեպքերը՝ կարճ ժամանակահատվածում սահմանամերձ գյուղերում ստեղծվեցին Բագրատաշենի, Տաշիրի, իսկ ավելի ուշ՝ նաև Աշոցքի պարեկատները և դրանց ենթակայության տակ գտնվող սահմանապահ ուղեկալները: Սկզբնական շրջանում ստորաբաժանումները տեղաբաշվեցին անհարմարավետ, կենցաղային տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարաններում և վրաններում: Սակայն էլեկտրաէներգիայի և խմելու ջրի բացակայության, մարդկային և տեխնիկական ռեսուրսների սղության պայմաններում պատշաճ մակարդակով իրականացվում էր պետական սահմանի պահպանությունը:

Նախկին ԽՍՀՄ զորամասից ժառանգություն ստացած կիսավեր և թալանված զինվորական ավանն աստիճանաբար վերանոոգվեց և կարգի բերվեց: Իրար հետևից սկսեցին վեր հառնել դասական տարբերակով կառուցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող սահմանապահ ուղեկալները Հաղթանակում, Դեղձավանում, Ճոճկանում, Ջիլիզայում, Պրիվոլնոեում, Ապավենում, Մերձավանում և Պաղ աղբյուրում: Վերակառուցվեցին ու վերանորոգվեցին ուղեկալները Դեբեդավանում, Բագրատաշենում և Գոգավանում»,- նշեց Գալստյանը:

Այժմ զորամասը համալրված է արհեստավարժ սպաներով, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մեծ մասը՝ զինվորական, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներով, որոնց հմտությունն ու մակարդակը օր օրի ակնհայտ բարձրանում է: Զորամասի մի շարք սպաներ և ենթասպաներ պարգևատրվել են կառավարական, գերատեսչական և այլ մեդալներով ու շքանշաններով: Պետական սահմանի պահպանվող տեղամասի տարբեր հատվածներում տեղակայված է փշալարային արգելափակոց, իսկ ողջ սահմանագծի երկայնքով գործում է ազդանշանային համակարգ: Զորամասն ապահովված է նորագույն սպառազինությամբ և տեխնիկական միջոցներով, ինչպես նաև ծառայողական կենդանիներով, որոնք պետական սահմանի պահպանությունը դարձնում են ավելի հուսալի ու ապահով:

Ներկայումս օր օրի ավելանում են մարտածառայողական առաջադրանքները, ծառայության և զինվորական կարգապահության նկատմամբ պահանջները: Զորամասի անձնակազմը շարունակում է պատվով իրականացնել ՀՀ պետական սահմանի պահպանության խնդիրները:

ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արզուման Հարությունյանն իր ելույթում նշեց, որ սահմանային անվտանգությունը մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև պետության և ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է, որ այսօր անցել է զարգացման հաստատակամ ճանապարհ և գտել իր ուրույն տեղը ՀՀ զինված̌ ուժերի ընդհանուր համակարգում:

Շնորհավորելով ու մաղթելով մարտական և հայրենանպաստ ձեռքբերումներով լի ծառայություն ջոկատի զինծառայողներին՝ Հարությունյանն ընդգծեց, որ մարտական դրոշն այն պետական խորհրդանիշն է, որը մարմնավորում է փառավոր ուղի անցած մեր պետության սխրանքներն ու մարտական ավանդույթները: Այս հանդիսավոր արարողությունը համալրելու է ԱԱԾ պատմության էջերը, որը բարձրացնելով սահմանապահ զորքերի ծառայողների պատիվն ու հեղինակությունը՝ վերջիններիս էլ ավելի է պարտավորեցնում անմնացորդ նվիրվելու հայրենասիրության վեհ գաղափարին՝ հավատարիմ մնալու մարտական դրոշ ին, ծառայողական պարտքին և երդմանը, պատվով հաղթահարելու բոլոր մարտահրավերները:

Հանդիսավոր արարողության ընթացքում ԱԱԾ տնօրենի, սահմանապահ զորքերի հրամանատարի և ՌԴ դաշնաին անվտանգության ծառայության' Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարի հրամաններով առաջին սահմանապահ անձնակազմի մի խումբ սպաներ և զինվորներ պարգևատրվեցին մեդալներով:

Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր երթ, որից հետո սահմանապահ առաջին ջոկատի անձնակազմի կողմից անցկացվեցին ցուցադրական վարժություններ:

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico