Ереван, 04.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии


ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին մարտական դրոշ հանձնվեց

Լոռու մարզի Պուշկինո ավանի զորամասում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին հանձնվեց մարտական դրոշ: Դրոշը զորամասին հանձնելուց առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Թուլջյանն իր աղոթքով օրհնեց այն:

Այնուհետև ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը.

«Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին, որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ջոկատի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը և նույնիսկ՝ կյանքը»:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Գուրգեն Գալստյանն իր խոսքում նշեց, որ այսօր իրենց զորամասում տոնական, հանդիսավոր օր է, քանզի բոլորն ականատես են մի իրադարձության, որն անջնջելի հետք կթողնի յուրաքանչյուրի կյանքում: «Մենք՝ սահմանապահներս, քաջ գիտակցում ենք, թե ինչ սրբություն և պատիվ է մարտական դրոշը զորամասի համար, ուստի համոզված եմ, որ այս միջոցառումը և մշտապես մարտական դրոշի ներկայությունը նոր ուժ և եռանդ կհաղորդի վաղվա նոր ձեռքբերումների և առաջընթ ացի ճանապարհին: Տոնը մեզ համար կրկնակի նշանակություն ունի, քանզի մարտական դրոշը հանձնվում է հենց զորամասի տարեկան տոնի օրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ զորամասի ստեղծումը և պատմությունը կապված է մեր անկախ հայրենիքի զինված ուժերի և մասնավորապես սահմանապահ զորքերի ստեղծման պատմական իրողության հետ: Ներկայացնելով զորամասի անցած ուղին՝ Գուրգեն Գալստյանը նշեց, որ 1992թ. հունվարի 28-ին պետնախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ձևավորվեց առաջին սահմանապահ ջոկատը, որը սկզբնական շրջանում տեղաբաշխվեց Սիսիանում: Ջոկատի ստորաբաժանումները պահպանում էին Հայաստանի Հանրապետության՝ Արարատից մինչև Մեղրի ընկած սահմանները: Այս փուլում զորամասը մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների Երասխավանի, Վայքի, Խաչիկ գյուղի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում:

Անձնակազմն աչքի է ընկել ցուցաբերած խիզախությամբ և անձնազոհությամբ: Նույն թվականի վերջին մարտական առաջադրանքների կատարման ժամանակ զորամասի մի շարք հերոս մարտիկներ իրենց կյանքի գնով նպաստել են հետագա հաղթանակների կերտմանը և բռնել հավերժի ճամփան: 1993թ. հոկտեմբերի 1-ին արդեն ՀՀ ազգային անվտանգության նախարարության կազմում գտնվող առաջին սահմանապահ ջոկատը Սիսիանից վերատեղաբաշխվել է Լոռու մարզի Պուշկինո ավան, որպեսզի իրականացնի Վրաստանի հետ ՀՀ հյուսիսային սահմանի պահպանությունը:

«Հաշվի առնելով արդեն մեծ չափերի հասած ապօրինի սահմանահատման, մաքսանենգության, անասնագողության և այլ դեպքերը՝ կարճ ժամանակահատվածում սահմանամերձ գյուղերում ստեղծվեցին Բագրատաշենի, Տաշիրի, իսկ ավելի ուշ՝ նաև Աշոցքի պարեկատները և դրանց ենթակայության տակ գտնվող սահմանապահ ուղեկալները: Սկզբնական շրջանում ստորաբաժանումները տեղաբաշվեցին անհարմարավետ, կենցաղային տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարաններում և վրաններում: Սակայն էլեկտրաէներգիայի և խմելու ջրի բացակայության, մարդկային և տեխնիկական ռեսուրսների սղության պայմաններում պատշաճ մակարդակով իրականացվում էր պետական սահմանի պահպանությունը:

Նախկին ԽՍՀՄ զորամասից ժառանգություն ստացած կիսավեր և թալանված զինվորական ավանն աստիճանաբար վերանոոգվեց և կարգի բերվեց: Իրար հետևից սկսեցին վեր հառնել դասական տարբերակով կառուցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող սահմանապահ ուղեկալները Հաղթանակում, Դեղձավանում, Ճոճկանում, Ջիլիզայում, Պրիվոլնոեում, Ապավենում, Մերձավանում և Պաղ աղբյուրում: Վերակառուցվեցին ու վերանորոգվեցին ուղեկալները Դեբեդավանում, Բագրատաշենում և Գոգավանում»,- նշեց Գալստյանը:

Այժմ զորամասը համալրված է արհեստավարժ սպաներով, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մեծ մասը՝ զինվորական, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներով, որոնց հմտությունն ու մակարդակը օր օրի ակնհայտ բարձրանում է: Զորամասի մի շարք սպաներ և ենթասպաներ պարգևատրվել են կառավարական, գերատեսչական և այլ մեդալներով ու շքանշաններով: Պետական սահմանի պահպանվող տեղամասի տարբեր հատվածներում տեղակայված է փշալարային արգելափակոց, իսկ ողջ սահմանագծի երկայնքով գործում է ազդանշանային համակարգ: Զորամասն ապահովված է նորագույն սպառազինությամբ և տեխնիկական միջոցներով, ինչպես նաև ծառայողական կենդանիներով, որոնք պետական սահմանի պահպանությունը դարձնում են ավելի հուսալի ու ապահով:

Ներկայումս օր օրի ավելանում են մարտածառայողական առաջադրանքները, ծառայության և զինվորական կարգապահության նկատմամբ պահանջները: Զորամասի անձնակազմը շարունակում է պատվով իրականացնել ՀՀ պետական սահմանի պահպանության խնդիրները:

ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արզուման Հարությունյանն իր ելույթում նշեց, որ սահմանային անվտանգությունը մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև պետության և ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է, որ այսօր անցել է զարգացման հաստատակամ ճանապարհ և գտել իր ուրույն տեղը ՀՀ զինված̌ ուժերի ընդհանուր համակարգում:

Շնորհավորելով ու մաղթելով մարտական և հայրենանպաստ ձեռքբերումներով լի ծառայություն ջոկատի զինծառայողներին՝ Հարությունյանն ընդգծեց, որ մարտական դրոշն այն պետական խորհրդանիշն է, որը մարմնավորում է փառավոր ուղի անցած մեր պետության սխրանքներն ու մարտական ավանդույթները: Այս հանդիսավոր արարողությունը համալրելու է ԱԱԾ պատմության էջերը, որը բարձրացնելով սահմանապահ զորքերի ծառայողների պատիվն ու հեղինակությունը՝ վերջիններիս էլ ավելի է պարտավորեցնում անմնացորդ նվիրվելու հայրենասիրության վեհ գաղափարին՝ հավատարիմ մնալու մարտական դրոշ ին, ծառայողական պարտքին և երդմանը, պատվով հաղթահարելու բոլոր մարտահրավերները:

Հանդիսավոր արարողության ընթացքում ԱԱԾ տնօրենի, սահմանապահ զորքերի հրամանատարի և ՌԴ դաշնաին անվտանգության ծառայության' Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարի հրամաններով առաջին սահմանապահ անձնակազմի մի խումբ սպաներ և զինվորներ պարգևատրվեցին մեդալներով:

Արարողության ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր երթ, որից հետո սահմանապահ առաջին ջոկատի անձնակազմի կողմից անցկացվեցին ցուցադրական վարժություններ:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина Затулина